Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը | Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) | Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից | «Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից. Արարատ Միրզոյան | Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիք» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ | Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին | Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին |

Երբ իշխանությունները փաստացի ընտրել են Արցախից ձեռքերը լվանալու ճանապարհը Տիգրան Ավինյանն էլ իր նախընտրական քարոզարշավով

Չնայած երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, երբ իշխանությունները փաստացի ընտրել են Արցախից ձեռքերը լվանալու ճանապարհը, հասարակության ներսում լարվածության աստիճանը հասել է գագաթնակետին, իսկ տարածաշրջանը եռում է, Երևանի փոխքաղաքապետ, սակայն, դե ֆակտո քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը դույզն անգամ չի շեղվում իր նախընտրական արշավից:Դիցուք՝ վերջինս վերանվանակոչված դպրոցների կարմիր ժապավեններ է կտրում, համաքաղաքային շաբաթօրյակի է մասնակցում, մասնակցում է Երևանյան գրքի միջացգային փառատոնին, այն էլ այնպիսի ասուլիսով, որ անգամ բուն փառատոնն է ստվերվում և ներկաները մոռանում են՝ ինչի համար են հավաքվել: Այցելում է Աբու Դաբի և քննարկում խելացի քաղաքների համակարգերի ստեղծումը: Թե որքան հեռու է Երևանը խելացի քաղաքների մոդելից, կարելի է դատել աշխատանքային ժամվա ավարտից հետո հանրային տրանսպորտի կանգառներում առաջացող դարակազմիկ կուտակումներից:Փոխքաղաքապետը այն աստիճան է տարվել, որ անգամ այլ կառույցների գործին է հարվածում, մասնավորապես՝ հանդես է գալիս իբրև Վեոլիա Ջրի խոսնակ՝ հայտարարելով, որ վթարավերականգնողնական աշխատանքները այս կամ այն թաղամասում հաջողությամբ ավարտվել են: Կամ ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի խոսնակ, երբ հայտարարում է, որ սպասվում են կարևոր մշակութային իրադարձություններ: Թե ինչ կապ ունի վթարված կոյուղու վերականգման կամ բալետային ներկայացման հետ Ավինյանը՝ մնում է կռահել: Սակայն,ամեն դեպքում, շնորհակալ լինենք նրան՝ հանրությանը տեղյակ պահելու համար:

Անշուշտ, եթե Տիգրան Ավինյանը ինքնամոռաց տրված չլիներ նախընտրական արշավին, թերևս կնկատեր Երևանի առջև ծառացած շատ ավելի կարևոր խնդիրները: Դիցուք՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները կարելի էր կազմակերպել շատ ավելի օպերատիվ և ոչ թե երևանցիներին հորդորել մեկ շաբաթ դիմանալ թունավոր արտանետումներին: Կզբաղվեր Ներքին Չարբախի անօրինական շին աղբավայրով, որը ակնհայտորեն խաթարում է բնապահպանական նորմերը, հատկապես, որ քաղաքային իշխանությունները իրենց իսկ պնդմամբ չեն հանդուրժում անօրինական կառույցները: Ավինյանը կզբաղվեր Երևանյան ասֆալտը զարդարող փոսերի, գծանշանների և լուսանշանների խնդրով, որոնք ամենօրյա խցանումների և վթարների պատճառներ են դառնում:

Այս խնդիրների մասին քաջատեղյակ են երևանցիները, ովքեր Ավինյանի գրառումների տակ բարձրաձայնում են դրանց մասին:Ինչպես տեսնում ենք՝ իսկապես գործ անելու ցանկություն ունեցողի համար անելիքը շատ է, սակայն, ինչպես երևում է, գործը ոչինչ է, փիառը՝ ամեն ինչ…

լրահոս

Փոխկապակցված նորություններ