Lratvutyun.am

Հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ չի կատարել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին տեղեկություններ, թե «Զանգելանի ուղղությամբ կանխվել է հայկական դիվերսիոն խմբի ներթափանցումը», «կա երկու ձերբակալված»

Երբ իշխանությունները փաստացի ընտրել են Արցախից ձեռքերը լվանալու ճանապարհը Տիգրան Ավինյանն էլ իր նախընտրական քարոզարշավով

Չնայած երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին, երբ իշխանությունները փաստացի ընտրել են Արցախից ձեռքերը լվանալու ճանապարհը, հասարակության ներսում լարվածության աստիճանը հասել է գագաթնակետին, իսկ տարածաշրջանը եռում է, Երևանի փոխքաղաքապետ, սակայն, դե ֆակտո քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը դույզն անգամ չի շեղվում իր նախընտրական արշավից:Դիցուք՝ վերջինս վերանվանակոչված դպրոցների կարմիր ժապավեններ է կտրում, համաքաղաքային շաբաթօրյակի է մասնակցում, մասնակցում է […]

ՊՆ կոլեգիայի նիստին քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրները

Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ նշել եմ, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։ Անդրադարձ […]

Մենք հավատում ենք, որ հայ-ադրբեջանական համաձայնությունը հասանելի է. Պետքարտուղարությունը՝ մոսկովյան հանդիպման մասին

Պետքարտուղարությունը մեկնաբանել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: «Ինչպես գիտեք՝ մենք դրանց չենք մասնակցել, սակայն շարունակում ենք դա մեզ համար առաջնահերթություն համարել», – ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ հիշեցնելով մայիսի սկզբին Վաշինգտոնում կայացած հանդիպումները, որոնց մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի […]

Պատերազմին ապօրինի ձեռք բերված 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ. դատավճիռը մասնակի բեկանվել է

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ […]