Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին | Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր |

Ադրբեջանը փորձում է Արցախը ինտեգրել Ադրբեջանի հետ նույն տնտեսական դաշտում

«Այսպիսի իրավիճակ ստեղծելով՝ թշնամին ցանկանում է Արցախում առաջացնել ներքին պառակտում և տարաձայնություններ։ Այս հարցը պետք է բարձրացվի միջազգային հարթակներում և առաջին բարձրացնողը պետք է լինի Հայաստանի իշխանությունը, բայց, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը երես է թեքել Արցախի ժողովրդից և Արցախի խնդիրներից»,-այս մասին հայտնեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով այն հայտարարությանը, որտեղ ադրբեջանական կողմը մեղադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին վստահությունը չարաշահելու մեջ։

Ադրբեջանի տարածած հրապարակման մեջ ասվում է, որ Կարմիր Խաչի մեքենաներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հայերը փորձել են ապօրինի բեռներ փոխադրել, դրանց թվում՝ ծխախոտ, բջջային հեռախոսներ, բենզին։

«Այս ամենը կարող է նաև նպատակաուղղված լինել ինտեգրման քաղաքականության համար, որովհետև, ամեն առիթի դեպքում, Ադրբեջանը շեշտում է, որ Արցախում ապրանքները կարող են ձեռք բերվել Աղդամից և նշում, որ Կարմիր խաչը կարող է Աղդամից բերել, այլ ոչ թե Հայաստանից, ինչը մեր ժողովրդի համար անընդունելի է, որովհետև, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի հետ նույն տնտեսական դաշտում՝ այսինքն տնտեսական կախվածության մեջ, դա կլինի ինտեգրման ամենամեծ քայլը»,-ասաց նա։

Պետրոսյանի խոսքով` մեր ժողովուրդը հասկանում է, որ ինտեգրում չպետք է լինի, որովհետև համակեցությամբ ապրել մի ազգի ներկայացուցիչների հետ, որոնք քեզ ուղղորդված տանում են ցեղասպանության՝ հնարավոր չէ։

Նա նշում է՝ թշնամին հաճախակի է այսպիսի ճնշումներ գործադրելու ժողովրդի վրա, որովհետև սոցիալական խնդիրները, ի վերջո, բերում են մարդկանց մոտ հոգեբանական խնդիրների։

«Արցախի իշխանությունները այդքան ճանաչված չեն, որ իրենց ձայնը լսելի լինի համաշխարհային ասպարեզում, ուղղակի, Արցախի իշխանությունները պետք է կարողանան խիզախություն ցուցաբերել, եթե պետք լինի՝ հակադրվելով Հայաստանի իշխանություններին և ամեն կերպ Արցախի և Արցախի ժողովուրդի շահը առաջ տանել և ստիպեն Հայաստանի իշխանություններին, որպեսզի երես չթեքեն Արցախից և բարձրաձայնեն Արցախի հարցերը»,-եզրափակեց նա։

լրահոս

Փոխկապակցված նորություններ