Lratvutyun.am

Տեղի համայնքապետն ու գյուղացիները, սակայն, մտավախություն ունեն, որ ադրբեջանցիները ցանկացած պահին կարող են թիրախավորել գյուղը

Այս պահին գյուղում լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է: Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, գյուղում չեն լսվել: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝  խոսելով սահմանային իրավիճակից։ «Ժողովուրդն իր առօրյա գործերով է, խուճապային իրավիճակ չկա։ Գյուղացիները դեռ կարողանում են իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարել, առայժմ ադրբեջանցիները մեզ չի խանգարում, թե ինչ […]

Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Իշխանասարի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ․ «Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ծավալված բոլոր գործողությունները՝ կեղծ էկո-ակտիվիստների ցույցերից մինչև միջանցքում […]

Ադրբեջանը փորձում է Արցախը ինտեգրել Ադրբեջանի հետ նույն տնտեսական դաշտում

«Այսպիսի իրավիճակ ստեղծելով՝ թշնամին ցանկանում է Արցախում առաջացնել ներքին պառակտում և տարաձայնություններ։ Այս հարցը պետք է բարձրացվի միջազգային հարթակներում և առաջին բարձրացնողը պետք է լինի Հայաստանի իշխանությունը, բայց, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը երես է թեքել Արցախի ժողովրդից և Արցախի խնդիրներից»,-այս մասին հայտնեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով այն […]

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Այն ներկայացրել էր Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը։ Որպես միջնորդության հիմք՝ Գրիգորյանը դատարանում նշեց, որ Սահմանադրական դատարանում ներկայում քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը […]