Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին | Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր |

Տեղի համայնքապետն ու գյուղացիները, սակայն, մտավախություն ունեն, որ ադրբեջանցիները ցանկացած պահին կարող են թիրախավորել գյուղը

Այս պահին գյուղում լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է: Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, գյուղում չեն լսվել:

Այս մասին Tert. am-ի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝  խոսելով սահմանային իրավիճակից։

«Ժողովուրդն իր առօրյա գործերով է, խուճապային իրավիճակ չկա։ Գյուղացիները դեռ կարողանում են իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարել, առայժմ ադրբեջանցիները մեզ չի խանգարում, թե ինչ կլինի հետո չեմ կարող ասել։

Խոտհարքն արդեն ավարտվում ենք, մի քանի օրից էլ ցորենի հունձը կսկսենք։ Թե վաղը կամ մյուս օրն ինչ կլինի, այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- նշեց նա:

Տեղի  համայնքապետն ու  գյուղացիները, սակայն, մտավախություն ունեն, որ ադրբեջանցիները ցանկացած պահին կարող են թիրախավորել գյուղը։

«Մեզ թուրքը չի ասում, թե ինչով է պայմանավորված, որ կրակում են։ Բնակիչները մտահոգված են, որ ամեն րոպե կարող են կրակել։ Մենք ուզում ենք, որ խաղաղություն լինի։

Ո՞վ է այսօր ադրբեջանցուն վստահում, չգիտենք՝ լավ կլինի, թե՞ վատ, 120 հազարանով Արցախն այսօր թողել են շրջափակված, Կարմիր խաչը չի կարողանում մթերք տանի։ Ես չեմ կարող ասել, վաղը լավ  է լինելու, թե՞ վատ»,-վրդովվեց գյուղապետը։

Նշենք, որ  ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով մեկ օրում  Տեղ համայնքում 2-րդ հայ զինծառայողն է վիրավորում ստացել։

ՊՆ-ից հայտնել են, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ