Lratvutyun.am

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր |

Ադրբեջանի իշխանությունները նպատակ են հետապնդում բնակիչներին պահելու լարված ու սթրեսային վիճակում.ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված բաց աղբյուրների մշտադիտարկումները, ինչպես նաև ստացված ահազանգերի վերլուծությունն ու ուսումնասիրությունը վկայում են, որ ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծերի երկայնքով՝ առավել վատթարացնելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը:

Պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկումները վկայում են, որ վերջին շրջանում առավել մեծ մասշտաբների են հասել ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի զենքերից թիրախային գնդակոծությունները ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերի, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ՝ իրական վտանգ ստեղծելով սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների տեսանկյունից:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները վկայում են, որ բնակիչների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, սեփականության, բավարար կենսամակարդակի և զբաղվածության, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքների խախտումներն արդյունք են, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության և նպատակ են հետապնդում բնակիչներին պահելու լարված ու սթրեսային վիճակում՝ այդպիսով նպաստելով այդ տարածաշրջաններում հայաթափմանը և էթնիկ զտման քաղաքականությանը:

Այս համատեքստում Պաշտպանը բարձր է գնահատում Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը (http://cuts2.com/ntBJu), որում դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած միտում, ինչպես նաև արձանագրվում, որ Լաչինի միջանցքի շրջափակումն էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում է շարունակվող հումանիտար ճգնաժամը:

Ադրբեջանի զինված ուժերի նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքներին վերաբերելի հանրաճանաչ սկզբունքները: Ուստի, միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա և գործուն քայլեր ձեռնարկի վերահաս աղետը կանխելու ուղղությամբ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ