Lratvutyun.am

Սիսիան քաղաքի մաքրման կայանը սեփականաշնորհված է

Սիսիան քաղաքի հայտնի ջրային հայելիներից 300 մետր հեռավորության վրա Որոտան գետ լցվող կեղտաջրերը փոխում են ջրի գույնը։ Որոտանը տարիների ընթացքում շարունակում է մնալ Սիսիանի միակ կոյուղատարը։ Երեք տարբեր տեղերից գետ են լցվում քաղաքի կենցաղային և արտադրական կեղտաջրերը։ Սիսիանում մաքուր գետ և շրջակա միջավայր ունենալու հեռանկարը դեռևս 80-ական թվականների վերջերին շատ մոտ էր իրականությանը։ Թվում էր՝ […]

Արցախը դեմ չէ Բաքվի հետ երկխոսության, բայց հավասար պայմաններում․Դավիթ Բաբայանը՝ Փաշինյանին

Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի գործընկերներին քաջալերեց, որ երկխոսեն Բաքվի հետ։ Պաշտոնական Ստեփանակերտից, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն արձագանքում է Երևանին՝ հայտարարելով, որ Արցախը դեմ չէ Բաքվի հետ երկխոսության, բայց հավասար պայմաններում։ «Մենք միշտ դրա մասին ասել ենք, որ դեմ չենք Բաքվի հետ բանակցություններին։  1997-1998 թվականներից սկսած բանակցային ձևաչափը խախտվել է, միշտ […]

Այսօր Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից 9 բուժառու տեղափոխվել է ՀՀ. Արցախի ԱՆ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Ինչպես տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել […]

Ադրբեջանի իշխանությունները նպատակ են հետապնդում բնակիչներին պահելու լարված ու սթրեսային վիճակում.ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված բաց աղբյուրների մշտադիտարկումները, ինչպես նաև ստացված ահազանգերի վերլուծությունն ու ուսումնասիրությունը վկայում են, որ ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծերի երկայնքով՝ առավել վատթարացնելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկումները վկայում են, որ […]