Lratvutyun.am

Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա |

Արցախը դեմ չէ Բաքվի հետ երկխոսության, բայց հավասար պայմաններում․Դավիթ Բաբայանը՝ Փաշինյանին

Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի գործընկերներին քաջալերեց, որ երկխոսեն Բաքվի հետ։

Պաշտոնական Ստեփանակերտից, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն արձագանքում է Երևանին՝ հայտարարելով, որ Արցախը դեմ չէ Բաքվի հետ երկխոսության, բայց հավասար պայմաններում։

«Մենք միշտ դրա մասին ասել ենք, որ դեմ չենք Բաքվի հետ բանակցություններին։  1997-1998 թվականներից սկսած բանակցային ձևաչափը խախտվել է, միշտ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է, որ պետք է այն վերականգնել։

Հարցը՝ ձևաչափի և թեմաների մեջ է։ Բաքուն ուզում է այդ բանակցությունները ներկայացնել որպես ներադրբեջանական երկխոսություն, այսինքն՝ մենք պետք է դառնանք Ադրբեջանի «մաս»։  Մեզ համար նման ձևաչափն ընդունելի չէ։ Ինչի՞ մասին պետք է խոսենք․ մենք կարող ենք խոսել միայն մարդասիրական հարցերի շուրջ։

Բանակցությունների վերաբերյալ Բաքվի և Սեփանակերտի պատկերացումներն իրարամերժ են։ Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են՝ այն է, որ Արցախը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, ապամոնտաժի իր բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ բանակը։ Սա մեզ համար ընդունելի չէ: Եթե բանակցում ենք իսկապես հակամարտության կարգավորման վերաբերյալ, դա այլ խնդիր է, բայց մենք ունենք իրարամերժ մոտեցումներ։ Խնդիրը թեմաների և ձևաչափի մեջ է»,- այս մասին զրույցում արցախցի պաշտոնյան։

Միաժամանակ  Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի։ Արցախի նախագահի խորհրդականն էլ ընդգծում է, որ  արդեն կա ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, և բանակցություներն էլ այդ ձևաչափում պետք է շարունակվեն։

Իսկ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ բանակցություններն, ինչպես տեղեկացրեց Արցախի քաղաքական գործիչը,  շարունակվում են, բայց նորություն դեռ չկա։

«Քննարկումներ կան, բայց շոշափելի արդյունք չկա։ Պահանջն այն է, որ պետք է Բերձորի միջանցքը գործի։ Կան տարբեր այլ հարցեր այստեղ, բայց մենք երբեք մեր ազգային արժանապատվությունը չենք զոհաբերելու հանուն հացի։ Այո, շատ ծանր է վիճակը, սակայն, եթե ազգային արժանապատվությունը կորցնենք, տասնապատիկ անգամ ավելի վատ է լինելու»,- հավելեց Բաբայանը։

Նշենք, որ Աղդամով Արցախ է մտել 1  բեռնատար ռուսական հումանիտար օգնությունը, ինչից հետո, ըստ պայմանավորվածության, պետք է բացվեր Լաչինի միջանցքը, սակայն,  այն մինչև հիմա փակ է:

Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով ռուսական բեռներին, նշել էր, որ ՌԴ 1 բեռնատար հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ