Lratvutyun.am

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը | Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան | Բայդենի հատուկ հարցերով օգնականը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը | Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար | Արցախի պատգամավորները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը | Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում | Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ | ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարարի դեմ | Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը | Ամեն ամառ ասում են, թե ՄՅՈւ-ն վաճառում է իր բոլոր ֆուտբոլիստներին և հետաքրքրված է ևս 200 խաղացողով․ Տեն Հագ | Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ | Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը | Ամիսներով Հանրայինի քաղաքական հարթակներից խուսափողները խոսում են Հանրայինից. Պետրոս Ղազարյան | ՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբ | Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ ամերիկյան կողմը պահանջել է կասեցնել խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը | Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Կարեն Ջալավյանը ` 44–օրյա պատերազմի մասին | Բայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը | «Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ | Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բերդիչի բնակավայրը | Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ |

Սիսիան քաղաքի մաքրման կայանը սեփականաշնորհված է

Սիսիան քաղաքի հայտնի ջրային հայելիներից 300 մետր հեռավորության վրա Որոտան գետ լցվող կեղտաջրերը փոխում են ջրի գույնը։ Որոտանը տարիների ընթացքում շարունակում է մնալ Սիսիանի միակ կոյուղատարը։ Երեք տարբեր տեղերից գետ են լցվում քաղաքի կենցաղային և արտադրական կեղտաջրերը։

Սիսիանում մաքուր գետ և շրջակա միջավայր ունենալու հեռանկարը դեռևս 80-ական թվականների վերջերին շատ մոտ էր իրականությանը։ Թվում էր՝ շատ շուտով կեղտաջրերի և գետը աղտոտելու խնդիրը մեկընդմիշտ կլուծվի, սակայն կառուցվող մաքրման կայանը, որի շինարարությունն այդպես էլ մնաց անավարտ, չարդարացրեց սիսիանցիների սպասումները։Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ 2022-ի թվականինՈրոտան գետի ջուրը Սիսիան քաղաքից 6 կմ ներքև հատվածում եղել է 4 դասի՝ անբավարար։ Սա նշանակում է՝ մակերևութային ջրերի որակի գնահատման 5 դասային սանդղակով այն 2-րդ ամենավատ ցուցանիշն է։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ վատ որակի։ Գետի ջրում հայտնաբերված քիմիական տարրերը զգալիորեն գերազանցել են նորման։ Սովորաբար ջրերի որակը քաղաքային բնակավայրերից հետո շատ ավելի վատն է լինում, քան մինչ այդ, որովհետև առանց մաքրվելու գետ են լցվում քաղաքում եղած կենցաղային և արտադրական կեղտաջրերը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ