Lratvutyun.am

Վրաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել nւժի կիրառումը ցուցարարների նկատմամբ | Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե Հովհաննիսյան | Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ | Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև | Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել | Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ | Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջ | Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան | Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ | Այս շարժումը բոլորիս մասին է, յուրաքանչյուրի մասին է. Էլինար Վարդանյան | Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը | Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն Քյոսայանի կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ Կիսելյովինը․ ՔՊ պատգամավորը՝ ՀՌՀ նախագահին | Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով | 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները | Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար | Մարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին | Կոլումբիայում Մի-17 ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 9 զինվորական | Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ | ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է |

Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անընդունելի է. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը մտահոգություն է հայտնել, որ կազմակերպությունը հանդուրժում է Ադրբեջանի և Թուրքիայի պես քաղաքական ռեժիմները, որոնք չեն համապատասխանում եվրոպական արժեքներին: Նա նշել է՝ Եվրոպայի խորհուրդը չի կարող կորցնել մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը և վերածվել աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի, փոխանցում է 1lurer.am-ը։

«Ժողովրդավարական մշակույթի, մարդու իրավունքների և օրենքի գերակայության փոխարեն միջազգային հարաբերություններում գերիշխող են դարձել երկակի ստանդարտները, քաղաքականությունը, իշխանությունը, նավթն ու գազը։ Դեռ ականատեսն ենք նոր հակամարտությունների ու պատերազմների։ Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել ԼՂ-ում: Եվ այդ հանցագործությունը դեռ պետք է դատապարտվի, իսկ մեղավորները պատժվեն։

Խորհրդի ցանկացած անդամ իրավունք ունի ուղեգծելու իր ազգային շահերը, սակայն միայն կառույցի հիմնարար փաստաթղթերին համապատասխան։ Միայն նման մոտեցմամբ հնարավոր կլինի կանխել հակամարտությունների սրացումը, մարդկության դեմ հանցագործությունները, ինչն էլ կծառայի որպես խաղաղության և ժողովրդավարական բարգավաճման հենակետ»,- նշել է Գևորգյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Խորհրդին անընդունելի է։

լրահոս

Փոխկապակցված նորություններ