Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ:
Հունահռոմեական ոճի ընտրանու կազմից հանդես կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Ազատ ոճի ընտրանու կազմից վարկանիշի համար կպայքարեն Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):