Lratvutyun.am

ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ | Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին | Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին | Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն | Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին | Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի | ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը | ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների | Վրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. Զուրաբիշվիլի | Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը | Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը | Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան |

Կառավարությունը կարող է դիմել Զանգեզուրի կոմբինատին՝ մասնաբաժինը պետականացնելու նպատակով․ Թաթուլ Մանասերյանը՝ ԶՊՄԿ-ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին

ԶՊՄԿ-ն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ռիսկի տակ։ Բանն այն է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել Գլեբ Տրոցենկոն, որը եղել է ԶՊՄԿ իրական շահառու և 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում օտարել է իր անուղղակի ամբողջ բաժնեմասը։

Գլեբ Տրոցենկոն ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է։ Սեփականատեր է բազմաթիվ ընկերություններում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ արտերկրում։

Տրոցենկոյի փոխարեն 47.6% անուղղակի մասնակցությամբ ընկերության իրական շահառու է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։

Ըստ իրական շահառուների նախավերջին հայտարարագրի (07/08/2023)՝ Գլեբ Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ գոլդ»» ՍՊԸ-ում ունեցել է 72.6% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս։ Արդեն նոր հայտարարագրում (21/11/2023) Գլեբ Տրոցենկոն իրական շահառուների շարքում չկա։

Փոխարենը ճիշտ 72.6% մասնակցությամբ հայտնվել է Սվետլանա Երշովան։

Իսկ Երշովան բիզնես առումով փոխկապակցված է Տրոցենկոների հետ։ Նոր բաժնետիրոջ հայտնվելն էլ դիտարկվում է որպես պատժամիջոցները շրջանցելու մեթոդ։

Ակնհայտ է, որ «Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատը» նոր սեփականատեր փոխելով պատժամիջոցները շրջանցելու միտում ունի։

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նրա դիտակմամբ՝ Կառավարությունը կարող է դիմել կոմբինատին՝ մասնաբաժինը վերցնելու և պետականացնելու նպատակով։ Տնտեսագետը սա աշխարհում ընդունված տարբերակ է համարում, բայց շեշտում  է, որ կոմբինատը մասնավոր կառույց է և ծայրահեղ դեպքում կարող է պետությանը դրական պատասխան տալ, այլապես կառավարությունը կարող է դիմել ցանկացած ընկերության՝ մասնաբաժին ձեռքբերելու նպատակով։

Մանասերյանի կարծիքով՝  այս հարցում  կարող են ի հայտ գալ  կամայական և քաղաքական բնույթի հարցեր։

Բայցևայնպես, տնտեսագետի համոզմամբ՝ հարցը կարելի էր լուծել օրենքով, եթե ունենայինք ազգայնացման մասին օրենք։

«ՀՀ-ում չկա ազգայնացման մասին օրենք, կա միայն մասնավորեցման մասին օրենք, նման իրավիճակների համար պետք է, որ օրենքի դաշտում հարցը կարգավորվի։ Այս պահին կա մեկ այլ օրենք՝ «Պետական գերակա շահի» մասին օրենք, բայց պետական գերակա շահով այս հարցի լուծումն ավելի բարդ է լինելու, որովհետև պետք է ապացուցվի և հիմնավորվի, թե ինչն է հիմքում ընկած, որ պետությունը վերցնում է կոմբինաստի մասնաբաժինը։

Սա շատ կարևոր է,  բայց առանց հիմնավորման, խնդիրը չի լուծվի։ Օրենքի տեսակյունից շատ կարևոր է»,- նկատեց նա։

լրահոս

Փոխկապակցված նորություններ