Lratvutyun.am

Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա ծրագրերը | Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում | Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ փուլին | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին | Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար | ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն | Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար | Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին | Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին | Բագրատ Սրբազանը օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում | Բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը | Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները, ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Արարատ Միրզոյան | Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը |

Ադրբեջանի նպատակը 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի․ դրանց միջոցով ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունն է

Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բացի այն հանգամանքից, որ դրանց հանձնումը որևէ տրամաբանական դատողության մեջ չի տեղավորվում, կան նաև այլ կարևոր առանձնահատկություններ:

Նախ ադրբեջանական պահանջները ենթադրում են ոչ թե փոխադարձ պայմանավորվածություններ, այլ Հայաստանի միակողմանի զիջումներ:

Երկրորդ, կան տարածքներ (ոչ միայն Արծվաշենը), որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն դրանք Ադրբեջանը չի պատրաստվում հանձնել կամ փոխանակել:

Երրորդ, Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի, այլ դրանց միջոցով ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունն է ու մեր երկրի կենսունակությունը շարքից հանելը:

Մինչև իշխանական հովանոցի տակ գործողները քարոզում են այդ տարածքների հանձնումը «հանուն խաղաղության» կարգախոսով, Ադրբեջանը նոր տարածքային և տարածաշրջանային հավակնություններն է ձևակերպում»,- գրել է նա:

լրահոս

Փոխկապակցված նորություններ