Lratvutyun.am

Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու՝ բանակցում վերադարձի համար. Բաբայան

Ես տեղյակ եմ, որ Արցախի նախագահն այսօր է Ադրբեջանի հետ կապի մեջ է: Այս մասին այսօր ԱԺ ում լրագրողների հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով մասնակցում էր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ «Շահրամասնյան Սամվելը, ում դուք շատ սիրում եք, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում: […]

Վանաձորի 27–ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով 13:23 29 Նոյեմբեր 2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նոյեմբերի 28-ին Վանաձորում կատարված 39-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2023թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն է զանգահարել 27–ամյա մի երիտասարդ և հայտնել, որ իրենց շենքի բակում ինքնաձիգից արձակած կրակահերթերով սպանել է 39–ամյա համաքաղաքացուն։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի […]

Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը կթանկանան

Երևան համայքնում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով, այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:«Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների […]

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները որոշակի գործընթաց անցնելուց հետո կկարողանան օգտվել բնակարանային ապահովման ծրագրից.մանրամասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները որոշակի գործընթաց անցնելուց հետո կկարողանան օգտվել բնակարանային ապահովման ծրագրից։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հնարավորություն է տալիս կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում։ Ծրագրի շահառուները ՀՀ քաղաքացիներն են, բայց […]

ՀՀ-ում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա, 4 տարում Հանրայինը Կառավարությունից շուրջ 1 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն է ստացել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: «67 տարի առաջ այս օրը` 1956 թվականի նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակումը: Նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերության դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանեց Հեռուստատեսության աշխատողի օր: Եվ ահա, հեռուստատեսության բոլոր աշխատողների օրը շնորհավորելու հաճելի առիթն ունեմ: Այսօր Հայաստանի Հանրապետության […]

«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է Հայաստանից որոշ ապրանքների մուտքը թույլ չտալու պատճառները

Ռուսաստանի անասնաբուժական ու սանիտարահիգիենիկ հսկողության ծառայությունը («Россельхознадзор»-խմբ․) մտահոգություն է հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ, ինչով էլ պայմանավորված է Հայաստանից որոշ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրները։ Ինչպես նշված է ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, 2023 թվականին «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային […]

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու նախաձեռնությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։   Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից ի վեր Երևանը միջազգային մասնագիտացված կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մշտապես բարձրացնում է ԼՂ-ում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության […]

Ադրբեջանի նպատակը 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի․ դրանց միջոցով ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունն է

Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Բացի այն հանգամանքից, որ դրանց հանձնումը որևէ տրամաբանական դատողության մեջ չի տեղավորվում, կան նաև այլ կարևոր առանձնահատկություններ: Նախ ադրբեջանական պահանջները ենթադրում են ոչ թե փոխադարձ պայմանավորվածություններ, […]

ՆԱՏՕ-ում կոչ են արել չհամեմատել Ուկրաինայում և Գազայում ստեղծված իրավիճակները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել չհամեմատել Գազայի հատվածում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակները։ Այս մասին հայտնում է Lenta–ն։ Նրա խոսքով՝ ցանկացած ռազմական բախման ժամանակ պետք է հարգել միջազգային իրավունքը։ «Գազայում և Ուկրաինայում իրավիճակները տարբեր են և չեն կարող համեմատվել։ Ուկրաինան չի սպառնացել Ռուսաստանին և չի հարձակվել նրա վրա»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։Ստոլտենբերգը նշել […]