Lratvutyun.am

Բագրատ Սրբազանի երթը հասել է Սևան  | Իսրայելը չի կարող դա ընդունել,մենք պատրաստ չենք համակերպվել մի իրավիճակի, երբ ՀԱՄԱՍ-ի գումարտակները դուրս գան իրենց բունկերից. Իսրայելի վարչապետ | Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան | Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) | Ուկրաինան ռուսական Սու-25 ինքնաթիռ է խոցել. Զելենսկի | «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը» | Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին․ Արթուր Ասատրյան (տեսանյութ) | Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում | Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան | Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում․Գագիկ Սուրենյան․ տեսանյութ | 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ | Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է | Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին | ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը | Եվրո-2024․ ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը | ՌԴ-ն հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ | Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած քայլերթ դեպի Երևան | Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա | Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը | Կիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ) |

Վանաձորի 27–ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով 13:23 29 Նոյեմբեր 2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նոյեմբերի 28-ին Վանաձորում կատարված 39-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2023թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն է զանգահարել 27–ամյա մի երիտասարդ և հայտնել, որ իրենց շենքի բակում ինքնաձիգից արձակած կրակահերթերով սպանել է 39–ամյա համաքաղաքացուն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում, բազմաթիվ գնդակային վնասվածքներով, հայտնաբերվել է 39–ամյա տղամարդու դին: Հայտնաբերվել է նաև ինքնաձիգի 20 պարկուճ, գնդակի 1 միջուկ, արնանման հետքեր։ Դեպքի վայրից շուրջ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող «АК» տեսակի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգը՝ դատարկ պահունակով: Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատա­հետքաբանական փորձաքննություններ:

Երիտասարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական, քննությամբ ստուգման ենթակա տվյալներով՝ 2023թ․ նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, 27–ամյա երիտասարդը, 39–ամյա համաքաղաքացու առաջարկությամբ, վերջինիս «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Լոռու մարզի Շահումյան գյուղի «Փուչիկներ» կոչվող տարածք, որտեղ 39–ամյա տղամարդը մահակով հարվածել է երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառաբանելով, որ վերջինս չի շփվում իր հետ:

Այնուհետև՝ 2023թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, 27–ամյա երիտասարդը զանգահարել է 39–ամյա տղամարդուն, հրավիրել շենքի բակ, ավտոմեքենայով վերջինիս ժամանելուց հետո, իր հետ նախապես վերցրած ինքնաձիգով, 27-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել վերջինիս վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ և սպանել նրան:

Նախաքննությունը շարունակվում է։

լրահոս

Փոխկապակցված նորություններ