Lratvutyun.am

Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ) | Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից | «Անկեղծորեն և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ խաղաղության հաստատումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից. Արարատ Միրզոյան | Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիք» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ | Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին | Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին | Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն | Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին | Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի | ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը | ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների |

ՊԵԿ-ը կանխել է մետաղյա ջարդոնի արտահանման փորձը

ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում ստացված տվյալների հիման վրա իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության են ենթարկվել «արտահանում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված (հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր) ապրանքները և կից փաստաթղթերը։ՊԵԿ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների մոտ՝ արտահանվող ապրանքների տեսազննման արդյունքում, հիմնավոր կասկած է առաջացել, որ երեք բեռնատարով արտահանվող ապրանքը հանդիսանում է մետաղյա ջարդոն, որի արտահանումը, ՀՀ Կառավարության 22 հունիսի 2023 թվականի թիվ 994-Ն «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական Տնտեսական Միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ, արգելված է։ Շուրջ 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը կանխվել է:

Արտահանվող ապրանքների նկատմամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն։ Պարզվել է, որ արտահանվող ապրանքները պիտանի չեն հետագա նպատակային նշանակության օգտագործման համար։ Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու և հետագա ընթացքն օրենքով սահմանված կարգով ապահովվելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ