Lratvutyun.am

Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն | Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ | Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդ դի | Բագրատ Սրբազանի քայլերթին միացավ Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովը | ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան | Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա | Բագրատ Սրբազանի երթը հասել է Սևան  | Իսրայելը չի կարող դա ընդունել,մենք պատրաստ չենք համակերպվել մի իրավիճակի, երբ ՀԱՄԱՍ-ի գումարտակները դուրս գան իրենց բունկերից. Իսրայելի վարչապետ | Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան | Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) | Ուկրաինան ռուսական Սու-25 ինքնաթիռ է խոցել. Զելենսկի | «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը» | Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին․ Արթուր Ասատրյան (տեսանյութ) | Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում | Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան | Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում․Գագիկ Սուրենյան․ տեսանյութ | 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ | Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է | Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին |

Վարչապետը ՊՆ-ում հանձնարարականներ է տվել և ընդգծել, որ կարգապահության բարձրացման միջոցառումները պետք է հետևողական իրականացվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման, զորանոցաշինության, նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
Ներկայացվել են կառավարության որոշմամբ ներդրված ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Այս համատեքստում, հանգամանալից անդրադարձ է կատարվել տարեսկզբին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացին, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների վիճակագրական տվյալներին, 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության շրջանակում կատարված աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական, ռազմակրթական, միջազգային ռազմական համագործակցության ծրագրերին, առաջիկա անելիքներին և պաշտպանական բնագավառին առնչվող մի շարք այլ թեմաների:
Անդրադարձ է կատարվել Զինված ուժերում առկա խնդիրներին, ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում վարչապետը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ընդգծել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ