Lratvutyun.am

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Իսրայելի հետ հրադադարի գործարքին | Հայաստանում անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերակագնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ | Բանկային համակարգի շահույթը առաջին եռամսյակում 19%-ով աճել է | Հայաստանը Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է | Ըմբշամարտի վարկանիշային մրցաշար․ Հրայր Ալիխանյանը և Լյովա Գևորգյանը հաղթեցին մեկնարկում | Դայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ | Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն | «Բարնլին» պարտվեց «Տոտենհեմին» և դուրս մնաց Պրեմիեր լիգայից | ԱՄՆ-ն որոշակի զենք էր պատրաստել Ուկրաինայի համար․ Օսթին | Իսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհեր | Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին | Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը | Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) | «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում | Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում | Արմավիրի մարզում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ | Թբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան | ՊՆ-ն հերքել է լուրերն այն մասին, որ «Մուրացանի» զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին | Փակվել է Սպիտակ-Երևան ճանապարհը․ անհնազանդության գործողոթյուններ՝ Շիրակում և Լոռիում | Բրազիլիայի հարավում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 136-ի անհայտ կորածների թիվը 141 է |

Արևմուտքը հանդիսանում է «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր շահառուն

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ փաստացի հերքելով այդ մասին արդեն երեք տարի Բաքվից հնչող հայտարարությունները։ Լավրովը նաև պնդել է, թե պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդները եռակողմ հանդիպումներում քննարկել ու անգամ համաձայնեցրել են հաղորդակցության ուղիների բացման չափորոշիչները: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ենթադրել է, թե այդ պայմանավորվածությունների կատարմանը, հավանաբար, Արևմուտքն է խանգարել, որն, ըստ Լավրովի, ուզում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ՌԴ ԱԳՆ ղեկավարի այս հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր շահառուն Արևմուտքն է, և ոչ թե ՌԴ-ն: Ինչպես և կարելի էր ենթադրել՝ Հայաստանի հաշվին Արևմուտքը ցանկանում է իրացնել իր էներգետիկ շահերը: Լրացուցիչ ծավալների համար Եվրոպային անհրաժեշտ են նոր երթուղիներ Կասպից ծովի տարածաշրջանից բնական գազի և այլ ածխաջրածինների մատակարարման համար: Եվ այս առումով Հայաստանի  Սյունիքի մարզն սկսում է շատ կարևոր նշանակություն ձեռք բերել Արևմուտքի համար։ Եվ հենց դա է պատճառը, որ Արեւմուտքը պահանջում է խաղաղության պայմանագրում ֆիքսել միջանցքը՝ այն էլ առանց ռուսական կողմի վերահսկողության: Ռուսաստանը շրջանցող  «հարավային միջանցքի» որոնումը նորություն չէ Արևմուտքի համար, սակայն համաշխարհային աշխարհաքաղաքականության ներկայիս վիճակը թելադրում է հրատապության նոր մակարդակ և բնական է, որ Արևմուտքը շտապում է Փաշինյանին դրդել օր առաջ իր քավորությամբ խաղաղության պայմանագիր կնքել՝ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին: Ի դեպ, Արևմուտքը արդեն չի էլ թաքցնում իր իրական նպատակները: Այսպես, ամիսներ առաջ The National Interest ամսագիրը հրապարակել էր ամերիկյան արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկի հոդվածը, որտեղ  հետևյալ միտքն էր արտահայտվում՝ «Հիմա ժամանակն է, որ Հայաստանը որոշի, թե արդյոք ինքն Արեւմուտքի բարեկամն է, ինչպես հաստատակամորեն պնդում է, թե ոչ։ Եթե այո, ապա նա պետք է վերսկսի խաղաղության բանակցություններն Ադրբեջանի հետ եւ օգնի բացել «Զանգեզուրի միջանցքը»»: Ինչպես տեսնում ենք՝ իրական շահառուներն սկսել են բաց խաղալ…

լրահոս

Փոխկապակցված նորություններ