Lratvutyun.am

Արևմուտքը հանդիսանում է «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր շահառուն

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ փաստացի հերքելով այդ մասին արդեն երեք տարի Բաքվից հնչող հայտարարությունները։ Լավրովը նաև պնդել է, թե պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդները եռակողմ հանդիպումներում քննարկել ու անգամ համաձայնեցրել են հաղորդակցության ուղիների բացման չափորոշիչները: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ենթադրել […]

Վահան Կոստանյանն ու ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցեր

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Հանդիպման ընթացքում քննարկվել են […]

Ալեն Սիմոնյանը պատվիրակություն է գործուղում Ստրասբուրգ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ. 1. «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի հունվարի 21-25-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ […]

Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացիները չեն կարող ուղղակի օդ շնչել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում ֆորումի ժամանակ ասել է, որ ուկրաինացիները չեն կարող «ուղղակի օդ շնչել»։ Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN հրատարակությունը։ «Չես կարող ուղղակի օդ շնչել, մենք պատերազմի մեջ ենք, ուրեմն կա՛մ աշխատում ես, կամ կռվո՛ւմ, և դա փաստ է»,- մոբիլիզացիայի մասին հարցին պատասխանել է նա։ Այս «արգելքը» արձագանք էր այն փաստին, որ […]

Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրել Ռուսաստանի տարածքում, Երևանի դիրքորոշումն անհայտ է. Լավրով

Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի տարածքում, Երևանի դիրքորոշումն անհայտ է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Փաստ է, որ արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը (Հայաստանի և Ադրբեջանի միջև) կնքվի միայն իրենց տարածքում։ Փաստ է նաև այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել […]

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ. Փաշինյան

Մենք վերջին 5-6 տարիների ընթացքում, անընդհատ առնչվել ենք Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, իհարկե եղել են բավականին մտահոգություններ և Կառավարությունը հետևողական է եղել մտահոգությունների հետևից գնալու և հարցերի պատասխանները ստանալու առումով: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այն ժամանակ, երբ մենք բոլոր […]

Պակիստանը հրթիռակոծել է Իրանի տարածքը. կանայք ու երեխաներ են զոհվել

Պակիստանը հունվարի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 4։30-ի սահմանում, հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Ինչպես գրում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյային, հրթիռային հարձակումն ուղղված էր «հակապակիստանյան խմբավորումներին» : «Ես միայն կարող եմ հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել հակապակիստանյան գրոհայիններին Իրանում», – պաշտոնյայի խոսքն է մեջբերում գործակալությունը: Ավելի վաղ Mehr գործակալությունը, վկայակոչելով Սարավանի […]