Lratvutyun.am

Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա | Քաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ Սրբազանին․«Հրապարակ» | Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան | Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը | Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել | Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ | Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար | Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ | Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել | Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը | Վազգեն Մնացականյանը և Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե | Մայիսի 26-ին, կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան | Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում | Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ փուլին | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին | Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել | Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին | «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով | ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար |

Պակիստանը հրթիռակոծել է Իրանի տարածքը. կանայք ու երեխաներ են զոհվել

Պակիստանը հունվարի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 4։30-ի սահմանում, հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Ինչպես գրում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով պակիստանցի պաշտոնյային, հրթիռային հարձակումն ուղղված էր «հակապակիստանյան խմբավորումներին» :

«Ես միայն կարող եմ հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել հակապակիստանյան գրոհայիններին Իրանում», – պաշտոնյայի խոսքն է մեջբերում գործակալությունը:

Ավելի վաղ Mehr գործակալությունը, վկայակոչելով Սարավանի նահանգապետի՝ անվտանգության ու իրավական հարցերով տեղակալ Ալիրեզ Մարհամաթիին, հայտնել էր, որ պայթյունների ձայներ են լսվել Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սերավան նահանգի մի քանի շրջաններում։Մարհամաթին նաև հայտնել է, որ Պակիստանի հրթիռային հարվածների հետևանքով Իրանի քաղաքացի չհանդիսացող յոթ մարդ է մահացել։ Ինչպես մանրամասնել է պաշտոնյան, զոհվել է երեք կին և չորս երեխա։

Պակիստանի ԱԳՆ-ն ավելի ուշ մեկնաբանել է Իրանին հարվածներ հասցնելու լուրը՝ նշելով, որ իրենք մի շարք ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրանում գտնվող «ահաբեկիչների թաքստոցներին», որոշ «ահաբեկիչներ» ոչնչացվել են։

Ըստ ԱԳՆ հայտարարության՝ Պակիստանը տարիներ շարունակ անհանգստություն են հայտնել Թեհրանին այն առընչությամբ, որ Իրանի տարածքում «պակիստանյան ծագումով ահաբեկիչներ» են ապաստանում, սակայն Թեհրանը բավարար միջոցներ չի ձեռնարկել նրանց դեմ։

Նշենք, որ օրերս Իրանն էր հրթիռակոծել Պակիստանի տարածքը՝ թիրախավորելով ահաբեկիչներին: Պակիստանը բդատապարտել էր այդ քայլը, հետ էր կանչել Թեհրանում իր դեսպանին՝ խոստանալով համապատասխան միջոցներ ձեռնարկել:

լրահոս

Փոխկապակցված նորություններ