Lratvutyun.am

Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը | Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով | Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ | Բագրատ Սրբազանը այցելել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն | ՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք | Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ | Տվե՛ք Իսրայելին ռումբերը, որոնք անհրաժեշտ են պատերազմն ավարտելու համար. սենատոր Գրեհեմը բերել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման «լավ» օրինակը | Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին | Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր | Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում | Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդ է հանկարծամահ եղել | Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին | ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից | Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․օդի ջերմաստիճանը կնվազի | «ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Գորիս-Ճակատեն հատվածից»․ Դ․ Գալստյան | Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար | Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ | Եվրոպան պետք է պատրաստ լինի զսպելու Ռուսաստանին. Մակրոն | Թբիլիսիում ոստիկանությունը խիստ վերահսկողության տակ է վերցրել նաեւ իշխող «Վրացական երազանք»-ի գրասենյակը |

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացին, ինչն, անկասկած, նպաստելու է տարածաշրջանի երկարաժամկետ կայունությանն ու զարգացմանը․ Կիպրոսի նախագահ

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությանը։

«Լեռնային Ղարաբաղում մենք ականատես եղանք ևս մեկ հումանիտար ճգնաժամի, որն առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ սուր հումանիտար ճգնաժամը վերածվեց տարածաշրջանից հայ բնակչության զանգվածային արտագաղթի։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ  միջոցները անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի երկարաժամկետ խնդիրները հասցեագրելու համար։

Միևնույն ժամանակ, անցած սեպտեմբերի իրադարձությունների հետևանքով Հայաստանի աճող և հրատապ կարիքները պետք է պատշաճ և համարժեք լուծում ստանան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Կիպրոսի նախագահը։

Նա հայտարարել է, որ Կիպրոսն աջակցում է ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացին, ինչն, անկասկած, նպաստելու է տարածաշրջանի երկարաժամկետ կայունությանն ու  զարգացմանը։

«Նման զարգացումը դյուրացնելու և խրախուսելու ցանկացած խթան պետք է լինի հավասարակշռված և մանրակրկիտ պլանավորվի ու իրականացվի»,- ասել է նա:

լրահոս

Փոխկապակցված նորություններ