Lratvutyun.am

ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով զոհված զինծառայողների անունները | Հարցաքննված վկաները ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ | Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել | Զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» վթարի է ենթարկվել․ կա 4 զոհ և 20 վիրավոր. ՀՀ ՊՆ | Մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան | Բլինկենը Չինաստանին ու Թուրքիային խնդրել է հետ պահել Իրանին | Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո վարկ. ԱԺ-ն վավերացրեց պայմանագիրը | ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահամանը և հովվին ու ոչխարներին հետ բերել | Առանձնապես ծանր հանցագործությունների 90 տոկոս աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Նիկոլ Փաշինյան | Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ այցելել են Կապանի օդանավակայան | Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է առաջարկել | Իրանը նշել է այն պայմանը, որի դեպքում կարող է հրաժարվել Իսրայելին «պատժելուց» | Մեր պատմության բովանդակության 70-80%-ը ԽՍՀՄ-ն է գրել. Փաշինյան | Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան | ՀՀ-ի տարածքը կազմում է 29.743 քկմ, բացե’ք աշխարհագրության դասագրքերը. Ռուբինյանը ընդդիմությանը | ՀՀ նախագահը և դեսպանը խոսել են Ավստրալիա մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հեռանկարների մասին | ԵՄ-ն ուզում է տեսնել բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին․ Կլաար | Սյունիքի մարզում ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին քարաթափումներ են լինում | ՌԴ-ն գերճշգրիտ զենքերով հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին | Ադրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ-ի գոյությանը. Freedom House |

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 42.7 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 615 մլն 977.2 հազար դոլար: Թեև Հայաստանի առևտրային ամենամեծ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, սակայն անգամներով աճել են Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները: Ընդ որում, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ առավել աշխույժ է եղել արտահանումը:

Արտահանվող ապրանքների կառուցվածքում փոփոխություններ են եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը ներկայացրեց Ռուսաստանից բացի՝ նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների անգամներով ավելացման պատճառները,  արտահանված և ներմուծված հիմնական ապրանքատեսակներն ու տարվա ընթացքում առաջացած խոչընդոտները:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով: Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 2.8 տոկոսով՝ կազմելով 181 մլն 640.1 հազար դոլար: Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը  աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով:

Ավանդաբար մեծ մասնաբաժին ունեցող Ռուսաստանից բացի՝ նաև ԵԱՏՄ մյուս պետությունների հետ առևտրի աշխուժացումն Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան պայմանավորեց թիրախային քաղաքականությամբ: «Մեր հիմնական նպատակը, որը նախանշվել է նաև  տնտեսական քաղաքականության մեջ, պետք է լինի արտահանման դիվերսիֆիկացիան: Դիվերսիֆիկացիա իրականացնում ենք երկու հինական ուղղություններով՝ և՛ ԵԱՏՄ-ի շրջանակում ենք ուզում դիվերսիֆիկացնել, այսինքն՝ աշխուժացնել առևտուրը ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ, և՛ ԵԱՏՄ-ից դուրս: Որքան էլ աշխուժացնենք, բոլորիս համար հասկանալի է, որ թիվ 1 առևտրային գործընկերը մնալու է Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանի հետ կան ավանդական կապեր, և՛ տնտեսավարողները, և՛ սպառողները սովոր են»,-ասաց Մովսիսյանը:

Նա իրատեսական չի համարում, որ այն ծավալը, որ կա ՌԴ-ի հետ, կլինի ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ ևս: Սակայն ուրախալի է համարում հատկապես այն  հանգամանքը, որ առևտրաշրջանառության մեջ ավելի աշխուժ է արտահանման ցուցանիշը:

«Դա, բնականաբար, պայմանավորված է և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական հանգամանքներով: ԵԱՏՄ-ի շրջանակներում թիրախային ուղղությունը ներմուծման փոխարինումն է (խմբ․ երրորդ երկրներից ներմուծում)։ Գաղափարի հիմնական մեխն այն է, որ որքան հնարավոր է ավելի շատ միության ներսում կարողանանք ապրանքներ արտահանել և ներմուծել»,-ասաց նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ դրա համար որպես թիրախ է վերցվել նաև արտադրության զարգացումը, կոոպերացիոն նախագծերի իրականացումը:

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը 2023-ին աճել է 40.8 տոկոսով, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, աճել է 44.6 տոկոսով:

Հայաստանից արտահանման ամենամեծ ծավալը 2023-ին ուղղվել է Ռուսաստանի Դաշնություն՝ կազմելով 3 մլրդ 418 մլն 641.6 հազար դոլար՝ 2022 թվականի նկատմամբ ավելանալով 38.8 տոկոսով: Իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի, կազմել է 3 մլրդ 887 մլն 382.3 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 47.4 տոկոսով:

Հայաստանից Ղրղզստան արտահանման ծավալը 2022-ի նկատմամբ նախորդ տարի աճել է 4.8 անգամ՝ կազմելով 27 մլն 392.6 հազար դոլար, իսկ Ղրղզստանից  ներմուծումը նվազել է 56 տոկոսով՝ կազմելով 436.4 հազար դոլար:

Հայաստանից  Ղազախստան արտահանումը նախորդ տարի 2022-ի նկատմամբ աճել է 3.8 անգամ՝ կազմելով 71 մլն 320.8 հազար դոլար, իսկ Ղազախստանից ներմուծման աճը 23.6 տոկոս է՝ 29 մլն 163.4 հազար դոլար ծավալով:

2023-ին Հայաստանից Բելառուս արտահանվել է 91 մլն 929.9 հազար դոլարի արանք՝ 2022-ի նկատմամբ աճելով 19.5 տոկոսով, ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Բելառուսից ներմուծումը նվազել է 18.4 տոկոսով՝ կազմելով 89 մլն 710.2 հազար դոլար:

Մովսիսյանի խոսքով՝ եթե 2021-2022 թթ Հայաստանից Ռուսաստան արտահանվել էին հիմնականում (ըստ ծավալի նվազման) ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, ձուկ, լոլիկ, ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր, ապա 2023-ին արտահանվել են հիմնականում հեռախոսային ապարատներ և այլ սարքեր, ադամանդ, ալկոհոլային խմիչքներ, մոնիտոր և պրոյեկտոր, երկաթահամաձուլվածք:

«Թեև ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակում հիմնականում արտահանման կառուցվածքում են փոփոխություններ եղել, սակայն ներմուծման տեսանկյունից ևս նկատվում են կառուցվածքային փոփոխություններ»,-նշեց նախարարության պաշտոնյան:

2021-2022թթ. Հայաստանը ՌԴ-ից ներմուծել էր հիմնականում բնական և հեղուկ գազ, նավթ և նավթամթերք, անմշակ ալյումին, ոսկի, ցորեն, 2023-ին ներմուծել է ոսկի, բնական և հեղուկ գազ, ադամանդ, նավթ և նավթամթերք, անմշակ կամ կիսամշակ պլատին:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մյուս պետություններին, ապա, եթե 2021-2022-ին Հայաստանը Բելառուս էր արտահանել հիմնականում ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, անմշակ կապար և այլն, 2023-ին արտահանել է հիմնականում հեռախոսային ապարատներ, ադամանդ, համակարգիչներ և դրանց բլոկեր, ալկոհոլային խմիչքներ, տպագրական սարքավորումներ, ներմուծել է ադամանդ, կաթ և սերուցք, մեքենա և սարք՝ բարձրացնելու, տեղափոխելու կամ բեռնաթափելու, անտառանյութ, փայտանրբաթելային սալիկներ և այլ ապրանքներ:

Հայաստանը 2023-ին Ղազախստան է արտահանել հիմնականում մարդատար ավտոմեքենաներ, ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական իրեր, ներկեր և լաքեր, սառնարան, սառցարան և այլ սառեցնող սարքավորումներ, ներմուծել է ծխախոտային արտադրանք, երկաթից հարթ գլանվածք, էլեկտրական կուտակիչներ, անմշակ ալյումին, սարք՝ բնահող, հանքաքար, այլ պինդ հանքանյութ լվալու, աղալու, խառնելու և այլն:

2023-ին Հայաստանից Ղրղզստան են արտահանվել հիմնականում մարդատար ավտոմեքենաներ, հագուստ, կենդանիների կեր, ներքին այրման մխոցային շարժիչ և այլն, Ղրղզստանից ներմուծվել են հեռախոսային ապարատներ, լոբազգի բանջարեղեն, չորացված մրգեր, մակարոնեղեն, հյութեր:

Խոսելով արտահանման նման ծավալների մեջ վերաարտահանման դերի մասին՝ Մովսիսյանն ընդգծեց, որ արտահանման աճի առյուծի բաժինը վերաարտահանումը չի ապահովել, սակայն, բնականաբար, որոշակի ծավալ ունի: «Արտահանված ապրանքներում կան այնպիսի ապրանքներ, որոնք Հայաստանը չի արտադրում, օրինակ՝ մարդատար ավտոմեքենաները: Վերաարտահանման գործընթացը գտնվում է կառավարության ուժեղ հսկողության ներքո: Այդ մասով հաճախակի խորհրդակցություններ են անցկացվում, որ դա չհասնի այնպիսի ռիսկային վիճակի, որ Հայաստանի տնտեսության նկատմամբ կիրառվեն տարատեսակ պատժամիջոցներ»,-ասաց պաշտոնյան:

Ըստ նրա՝ պետությունը վերլուծություն է իրականացրել այն ապրանքների մասով, որոնք ավելի շատ են վերաարտահանման կառուցվածքում, ռիսկային են: Այդ մասով Էկոնոմիկայի նախարարությունն ընդունել է համապատասխան որոշում, որը սահմանել է հիմնական ապրանքները, որոնք դիտարկում է ռիսկային, երկակի նշանակության: Եթե նույնիսկ թույլատրվում է, որ այդպիսի ապրանքները Հայաստանից արտահանվեն ԵԱՏՄ անդամ պետություններ, երրորդ երկրներ, ապա դրանք անցնում են հստակ փորձաքննության ընթացակարգ, և դրանց համար տրամադրվում է համապատասխան թույլատվական փաստաթուղթ: Այսպիսով, Մովսիսյանի վստահեցմամբ՝ վերաարտահանման գործընթացը, որքան հնարավոր է, կանոնակարգված է:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ