Lratvutyun.am

Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե’ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե’ք, ճշմարտության համար զիջում մի’ ունեցեք (տեսանյութ) | Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը | Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն | Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար | Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր | Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը | Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա | ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում | Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր | Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը. Նելլի Քոչարյան | Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ | Նավթի գները նվազել են | Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից | «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա | Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց | Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ» | Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե | Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել |

Տարածաշրջանում բացահայտ հնչում են միջուկային զենքի կիրառման սպառնալիքներ, և ամբողջական քաղաքներ ջնջվում են աշխարհի երեսից. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմի թե՛ մենթալ, թե՛ ռազմավարական առումով։ Նա հավելել է, որ բոլոր «արյունոտ արշավները» արևմուտքից եկել են արևելք և «խայտառակությամբ հետ են գլորվել», գրում է kommersant.ru-ն։

«Մենք գիտենք մեր հողերի նկատմամբ հետաքրքրության իրական պատճառները… Մեզ պատերազմ պետք չէ, ուստի մենք պետք է պատրաստ լինենք դրան և՛ մտավոր, և՛ ռազմավարական առումով։ Ինչ վերաբերում է պահի լրջության գիտակցմանը. եկեք դեն նետենք գլոբալ հակամարտության դիվանագիտական կարգավորման հնարավորության մասին բոլոր պատրանքները», – ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն ազգային անվտանգության համակարգի կառավարական գերատեսչությունների ղեկավարության հետ հանդիպմանը:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի և Բելառուսի սահմանին տեղակայված է ՆԱՏՕ-ի 32 հազար զինծառայող, ինչպես նաև ավելի քան 1 հազար զրահամեքենա, մոտ 160 հրետանային համակարգ և ականանետ, 235 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Լուկաշենկոյի կարծիքով՝ «հավաքական Արևմուտքի ախորժակը և ակտիվությունը միայն կավելանան»։

Հանդիպմանը Բելառուսի նախագահը, ի թիվս այլ հարցերի, խոսել է Մերձավոր Արևելքում էսկալացիայի մասին։ Նա ասել է, որ տարածաշրջանում բացահայտ հնչում են միջուկային զենքի կիրառման սպառնալիքներ, և ամբողջական քաղաքներ ջնջվում են աշխարհի երեսից։

«Ստացվում է, որ դա կարելի է անել առանց պատժամիջոցների տակ ընկնելու, այսպես կոչված քաղաքակիրթ հասարակության աչքում վտարանդի չդառնալ», – հավելել է Լուկաշենկոն։

լրահոս

Փոխկապակցված նորություններ