Եղիր տեղեկացված

ՌԴ-ն 3 «Իսկանդեր» է արձակել Խարկովի ուղղությամբ | ԱԺ-ում նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այս պահին | Գազամատակարարման պլանային դադարեցում | ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի վերջին առաջարկը | «Արցախի ներկայացուցչության փակումը միգուցե վերջին արարը դառնա»․ Տիգրան Աբրահամյան | Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը | Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով | Շամիրամում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման | Սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10-ի մասին, ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան | Լսվել են կրակոցներ սահմանին, հիմա ամեն ինչ խաղաղ ա, Սոթքը շարունակում է աշխատել. մարզպետ | Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է | «Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը սահմանազատման ոլորտում. Զախարովա | Անթալիայում հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար․ Բայրամով | Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին | Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում գների աճը չի կառավարվել դրա հաշվին յուրաքանչյուր ձեռքբերումից 20 տոկոս ավելի հարկ է հավաքագրվել . Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Անահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ | Արարատ Միրզոյանի հարցազրույցը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին (տեսանյութ) | Բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ. դրա մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են. փաստաբան | «Ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ»․ Արաղչի | Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Էջմիածին» խմբակցությունը կոչ է անում փետրվարի 24-ին հավաքվել Մայր Աթոռում՝ պաշտպանելու եկեղեցուն

Էջմիածին քաղաքի ավագանու խմբակցությունը կոչ է անում քաղաքացիներին փետրվարի 24-ին՝ ժամը 11։30-ին, լինել Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի խորանի մոտ՝ հակազդելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հնարավոր ոտնձգություններին։

«Բոլորս քաջատեղյակ ենք` վերջին շրջանում ինչ-որ արկածախնդիրների կողմից դեպի Հայ Առաքելական Եկեղեցին իրականացվող կեղտոտ քայլերի մասին, որոնք առաջին իսկ պահից մեր կողմից արժանացել են կտրուկ հակազդեցության:

Համախմբված գործողությունների արդյունքում համայնքապետարանի կողմից չեղարկվեց մինչ այդ իր իսկ կողմից արտոնված, «Վարդանանք» շարժման կողմից պլանավորվող հակաեկեղեցական և ապազգային ակցիաները, ինչպես նաև մեծ կոնսոլիդացիա առաջացրեց պաշտպանելու Հայ Եկեղեցին ոտնձգություններից:

Այս ամենից հետո բազմաթիվ անգամ սոցիալական ցանցերում «Վարդանանք» կոչվող իբր թե կառույցը հայտարարել է , որ չեղարկում է և հետաձգում իրենց ակցիաները Էջմիածնում:

Սակայն, կարծում ենք, պետք է պահպանել զգոնություն և հետևողական պայքար մղել նման անհասկանալի և սրբություն չունեցող անձանց կողմից իրականացվող ցանկացած միջոցառման դեմ:

Հաշվի առնելով վերը նշվածը և այդ անձանց բարոյական կերպարը` առաջարկում ենք ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի խորանի մոտ (բաց խորան):

Հայ Առաքելական Եկեղեցին Սրբության Սրբոցն է»,- նշված է խմբակցության հայտարարությունում։

լրահոս