Lratvutyun.am

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը այցելեց «Դիջիթեյն» ընկերություն հիմնադիր ղեկավար Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարեցին, ծանոթանալով բիզնես ուղղություններին, հաջողություններին և ապագա ծրագրերին (լուսանկարներ) | Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ | Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան | ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ | Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում | Պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ | Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ | Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր | Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս | Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ | Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել | Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան | Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա | Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ) | Ոչ մի բան էլ չի լինի.Գագիկ Մելքոնյան | Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան | 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար |

Ներքին Հանդի հրամանատարությունը, եթե խելացի վարվեր, չորս զոհ չէինք ունենա․ Սեյրան Օհանյան

«Ես 2022 թվականի հուլիսին եմ գործընկերներիս հետ եղել Ներքին Հանդում, դա այն ժամանակահատվածն էր, երբ քննարկվում էր, թե ադրբեջանցիները ե՞րբ են իրենց դիրքերը առաջ տվել։ Տեղում աշխատելու ժամանակ մենք պարզեցինք, որ իրենք դիրքերը առաջ են տվել հենց 2022-ին, և տեղի հրամանատարական ղեկավարությունը չէր կարողացել ճշտել ու ժամանակին զեկուցել դրա մասին։ Այնտեղ մենք տեսել ենք ռուսական անցակետ, որը որևէիցե մի բան չէր տալիս»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողների՝ Ներքին Հանդում տեղի ունեցած ադրբեջանական հարձակման վերաբերյալ հարցերին։

«Ես զարմանում եմ մեկ բանի վրա, որ ՀՀ-ում, փաստորեն, կարելի է՝ օրինակ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո բանավոր հրահանգ տալ և ասել՝ զորքերը հետ քաշեք մինչև ՀՀ սահման, երբ պայմանավորվածություն կար զորքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ մարտական գործողությունները ավարտվել էին, չհասկանալով, որ յուրաքանչյուր այդպիսի հատված հիմք է հանդիսանալու հետագայում սահմանազատման, սահմանգծման բանակցություններում առավելություն ունենալու համար։ Եվ նաև զարմանում եմ, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչ պայմանագրի համաձայն են ՌԴ սահմանապահները գտնվում Ներքին Հանդում»,- թեման շարունակելով նման դիտարկմամբ է հանդես եկել Օհանյանը՝ անդրադառնալով նաև ռուսական կողմին ուղղված մեղադրանքներին, ըստ որոնց՝ նրանք կարող էին, սակայն չեն կանխել բախումները սահմանին, ինչպես նաև թույլ չեն տվել, որպեսզի ԵՄ դիտորդները այցելեն այդ հատված։

Ընդդիմադիրի համոզմամբ, եթե ՌԴ սահմանապահների՝ Հայաստանում տեղակայման առնչությամբ պայմանագիր չկա, դա նշանակում է, որ երբ անհրաժեշտություն է եղել, երբ իշխանությունը «նեղն է եղել», բանավոր ասել են ռուսներին՝ կարող եք գնալ, տեղակայվել․

«Այսօրվա շփման գծում ՀՀ և Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումների միջև ցանկացած սադրանք կանխելը, դրանից հետո համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը մեր Զինված ուժերի գործառույթն է, և տեղի հրամանատարությունը, եթե խելացի կերպով վարվեին, իրենք գիտեն՝ ինչ է նշանակում սադրանք, ինչ է նշանակում՝ ուժեղացնել պաշտպանությունը, միջոցներ ձեռնարկել անվտանգության վերաբերյալ, եթե այդ ամենը իրականացվեր՝ մենք գոնե 4 զոհ չէինք ունենա։ Եվ ամենակարևորը՝ մեր կողմից հակագործողություններ չեն իրականացվել․ ադրբեջանցիները գնալու են սադրանքների այնքան ժամանակ, որքան զգան, որ մենք թույլ ենք»,- ադրբեջանական կողմի վերջին հարձակման վերաբերյալ իր խոսքն այս կերպ ամփոփեց ՀՀ ՊՆ նախկին նախարարը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ