Lratvutyun.am

Լավրովն ու Բայրամովն Անթալիայում հաստատել են Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը

Մարտի 1-ին Թուրքիայում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը և դրանց հետագա զարգացման հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի […]

Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։ «Արմենպրես»-ի հարցմանը, թե կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Խրիպունովը պատասխանել է․ «Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության […]

Ադրբեջանի համար Հայաստանի հետ կոնֆլիկտն ավարտված է, և օրակարգում է խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունը. Հաջիև

«Ադրբեջանի համար Հայաստանի հետ կոնֆլիկտն ավարտված է, և օրակարգում է խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունը»։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «2020թ-ից հետո հիմնական 5 սկզբունքներ էին ընտրվել խաղաղության հասնելու համար, խաղաղության պայմանագրի տեքստ էր պատրաստվել Ադրբեջանի կողմից և ներկայացվել հայկական կողմին, որն իր հերթին հաստատում էր մեր օրակարգը։ Մենք […]

ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է գնդակի մեջ […]

Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց, տեղեկացնում է հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե

Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց, տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490գանձապետական միասնական հաշվին։ Ֆիզիկական անձն, իր ընտրությամբ, վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ […]

Ներքին Հանդի հրամանատարությունը, եթե խելացի վարվեր, չորս զոհ չէինք ունենա․ Սեյրան Օհանյան

«Ես 2022 թվականի հուլիսին եմ գործընկերներիս հետ եղել Ներքին Հանդում, դա այն ժամանակահատվածն էր, երբ քննարկվում էր, թե ադրբեջանցիները ե՞րբ են իրենց դիրքերը առաջ տվել։ Տեղում աշխատելու ժամանակ մենք պարզեցինք, որ իրենք դիրքերը առաջ են տվել հենց 2022-ին, և տեղի հրամանատարական ղեկավարությունը չէր կարողացել ճշտել ու ժամանակին զեկուցել դրա մասին։ Այնտեղ մենք տեսել ենք ռուսական […]

Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գործով հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։ Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Այժմ Վճռաբեկ […]

Լավրովը ժամանել է Թուրքիա. նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես նախօրեին կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, միջոցառման շրջանակում Լավրովը բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Ակնկալվում է, որ նախարարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու փոխադարձ հետաքրքրություն […]

Ֆրանսիան Ուկրաինայի համար 100 Delair անօդաչու թռչող սարք կգնի. Լեկորնյու

Ֆրանսիան Ուկրաինայի համար 100 անօդաչու թռչող սարք կգնի Delair անօդաչու սարքեր արտադրող ընկերությունից։ Արդեն այս ամառ անօդաչու թռչող սարքերը կուղարկվեն Կիև։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։ «Ֆրանսիան Delair-ից պատվիրում է 100 հեռակառավարվող զինամթերք, որոնք Ուկրաինա կհասնեն այս ամառ»,- գրել է Լեկորնյուն։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համալիրը […]

«Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի. եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է». կրտսեր սերժանտ Հարություն Նիկոլյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Կարմիր շուկայում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխույժ ու խելացի էր Հարությունս: Շատ էր սիրում սպորտը: Սկզբում հաճախեց կարատեի, այնուհետև ըմբշամարտի: Կարատեի՝ Հայաստանի չեմպիոնի տիտղոսն է նվաճել, այդ ժամանակ 10-11 տարեկան էր: Մեկնել է նաև Վրաստան մրցումների: Հետո սկսեց ըմբշամարտի հաճախել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հարությունի մայրիկը: Նշում է՝ որդին փոքրուց շատ բարի էր: «Որքան ուժեղ […]

Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ստանալու հերթերում ավելի քան 100 մարդ է մահացել

Առնվազն 104 պաղեստինցի է մահացել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ստանալու հերթերում, Իսրայելը պնդում է, որ մահերը եղել են հրմշտոցի հետևանք, իսկ պաղեստինյան բժշկական ծառայությունները մեղադրում են իսրայելցի զինվորականներին, հինգշաբթի հաղորդում են տեղական լրատվամիջոցները, գրում է «Interfax»-ը: Գազայի հատվածի առողջապահական մարմինների տվյալներով՝ ավելի քան 104 մարդ է մահացել արդասիրական օգնություն ստանալու հերթերում, ևս 760-ը վիրավորվել են, […]