Lratvutyun.am

Արցախը կերան, արցախցինե’ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան | Աշտարակ-Էջմիածին ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում | Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին | Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ Էրդողան | Բագրատ Սրբազանը Աբովյան կհասնի ժամը 20:00-ին | Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին | ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին | Պետք է պայքարել, համոզմունք ու հավատք ունենալ, քանի որ մեր ողջ կյանքը պայքար է.Բագրատ Սրբազան | ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում | Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք Արցախցին հիմա ցավով է ապրում.Գայա Արզումանյան | «Նալբանդյան» ալյուրն արտադրվում է հատընտիր ցորենի հատիկներից, մշակվում ժամանակակից սարքավորումներով և իր սպառողին է հասնում բարձր որակական հատկանիշներով | ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը այցելեց «Դիջիթեյն» ընկերություն հիմնադիր ղեկավար Վարդգես Վարդանյանի հետ շրջայց կատարեցին, ծանոթանալով բիզնես ուղղություններին, հաջողություններին և ապագա ծրագրերին (լուսանկարներ) | Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ | Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան | ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ | Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում | Պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ | Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ | Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր | Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս |

ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է գնդակի մեջ թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ  «սուբուտեքս» տեսակի 780 դեղահաբ և 1.69 գրամ ընդհանուր քաշով վնասված դեղահաբեր:

Մաքսանենգության  դեպքով` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ,  ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ նշված առաքանին պետք է ստանար ՀՀ քաղաքացի Ա. Ե.-ն։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի դեղահաբերի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային փոստային առաքանին «ՀայՓոստ»-ի փոստային բաժանմունքից  ստանալուց հետո ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել նախկինում մի քանի անգամ դատապարտված ՀՀ քաղաքացին: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հատկանիշներով  հարուցվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

լրահոս

Փոխկապակցված նորություններ