Lratvutyun.am

Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ | Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան | ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ | Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում | Պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ | Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ | Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր | Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս | Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ | Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել | Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան | Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա | Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ) | Ոչ մի բան էլ չի լինի.Գագիկ Մելքոնյան | Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան | 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան | Նիկոլ Փաշինյանը Մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ | Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները | ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը |

Ադրբեջանի համար Հայաստանի հետ կոնֆլիկտն ավարտված է, և օրակարգում է խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունը. Հաջիև

«Ադրբեջանի համար Հայաստանի հետ կոնֆլիկտն ավարտված է, և օրակարգում է խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունը»։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«2020թ-ից հետո հիմնական 5 սկզբունքներ էին ընտրվել խաղաղության հասնելու համար, խաղաղության պայմանագրի տեքստ էր պատրաստվել Ադրբեջանի կողմից և ներկայացվել հայկական կողմին, որն իր հերթին հաստատում էր մեր օրակարգը։

Մենք պետք է հավատարիմ մնանք խաղաղության օրակարգին Երևանի ու Բաքվի միջև և մենք խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի մասին։ Այն Փարիզ կամ Բրյուսսել չէ, և մեր երկրների միջև խաղաղության պայմանագիրն այնտեղ չպետք է կնքվի, այլ անհրաժեշտ է միասին աշխատել, որ տարածաշրջանային փոփոխությունների հասնենք։ Մեզ համար որոշ հարցեր բաց են մնացել և մենք սպասում ենք բացատրությունների կապված ՀՀ Սահմանադրության ու իրավական որոշ կետերի հետ։ ՀՀ-ում դեռ կա «միացում» բաղադրիչը և այն կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, որն ըստ դրա մտնում է ՀՀ սահմանադրության լիազորությունների մեջ, և որոշ հղումներ են արվում Ալմա Աթայի հռչակագրին։ Մենք սպասում ենք բացատրությունների հայկական կողմից և դրանք պետք է տրվեն հնարավորինս շուտ»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ