Lratvutyun.am

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել | Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ | Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջ | Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան | Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ | Այս շարժումը բոլորիս մասին է, յուրաքանչյուրի մասին է. Էլինար Վարդանյան | Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը | Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն Քյոսայանի կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ Կիսելյովինը․ ՔՊ պատգամավորը՝ ՀՌՀ նախագահին | Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով | 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները | Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար | Մարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին | Կոլումբիայում Մի-17 ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 9 զինվորական | Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ | ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է | Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան | Կիրանցի մի խումբ բնակիչներ, սահմանազատման հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտելու համար հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ | 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից | Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր |

ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին

ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն առ այն, որ ՌԴ-ի զինծառայողները ներդրում ունենան Հարավային Կովկասի տարածաշրջանում  ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացի մեկնարկը:

«Ինչպես գիտեք, մենք կողմ չենք հանդիսանում բանակցված եռակողմ պայմանավորվածությանը, որը 2020 թվականին դադարեցրեց մարտերը Լեռնային Ղարաբաղում  և ռուսական զորքեր տեղակայեց այդ տարածաշրջանում։ Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն Հարավային Կովկասի տարածաշրջանին, և անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն մատնանշում են այդ կարևոր փաստը կամ օրինակ այն, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ», – ասել է Պատելը:

Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին:

Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։

լրահոս

Փոխկապակցված նորություններ