Lratvutyun.am

Վրաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել nւժի կիրառումը ցուցարարների նկատմամբ | Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե Հովհաննիսյան | Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ | Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև | Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել | Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ | Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջ | Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան | Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ | Այս շարժումը բոլորիս մասին է, յուրաքանչյուրի մասին է. Էլինար Վարդանյան | Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը | Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն Քյոսայանի կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ Կիսելյովինը․ ՔՊ պատգամավորը՝ ՀՌՀ նախագահին | Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով | 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները | Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար | Մարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին | Կոլումբիայում Մի-17 ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 9 զինվորական | Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ | ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է |

Հստակ ասել եմ իսրայելցիներին՝ չհարվածեք Հայֆային. Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իսրայելական Հայֆա նավահանգստային քաղաքը շփոթել է Գազայի հատվածում խաղաղ բնակիչների ապաստանի՝ Ռաֆահի հետ, գրում է nypost.com-ը:

81-ամյա նախագահը լեզվի սայթաքումը թույլ է տվել, երբ Nexstar Media-ի թղթակից Ռեշադ Հադսոնին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են գալիք ընտրություններում պաղեստինամետ ընտրողների աջակցությունը ստանալու հավանականության մասին:

«Ես հանդիպել եմ նրանց հետ, հստակ ասել եմ, որ պետք է մեծապես ավելացնենք Գազա գնացող սննդի, ջրի և առողջապահական պարագարների քանակը: Եվ ես հստակ ասել եմ իսրայելցիներին՝ չհարվածեք Հայֆային», – ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Ռաֆահը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ում մեկնաբանել է Բայդենի խոսքերն այն մասին, որ նա Իսրայելին արգելել է հարձակվել Հայֆա քաղաքի վրա։

«Նրան մնում է միայն արգելել իրեն մասնակցել ընտրություններին»,- գրել է Զախարովան։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունը կարևոր է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ հաղթանակ ապահովելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը ռազմական կաբինետին է ներկայացրել Ռաֆահից քաղաքացիական անձանց տարհանելու և այնտեղ գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գումարտակները ոչնչացնելու ծրագիր։

լրահոս

Փոխկապակցված նորություններ