Lratvutyun.am

Սերգեյ Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար[ | Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն | Աշխատանքներ կատարելիս երիտասարդը ընկել է 6 հարկից․հիվանդանոցում նա մահացել է | Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում | Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը | Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը | Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով | Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ | Բագրատ Սրբազանը այցելել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն | ՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք | Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ | Տվե՛ք Իսրայելին ռումբերը, որոնք անհրաժեշտ են պատերազմն ավարտելու համար. սենատոր Գրեհեմը բերել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման «լավ» օրինակը | Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին | Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր | Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում | Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդ է հանկարծամահ եղել | Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին | ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից | Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․օդի ջերմաստիճանը կնվազի |

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի եզրափակիչ մրցախաղերի ընթացքին: Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրման արարողությունը, հանձնվել են շնորհակալագրեր:

Այս տարի առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է բացառապես դպրոցականների համար: Ընդհանուր առմամբ, հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և ՀՀ մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները պարգևատրվել են. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 1,500,000 դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

Վարչապետը պարգևներ է հանձնել 10-12-րդ դասարանների մրցանակակիրներին` Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի, Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցի և Թեղուտի միջնակարգ դպրոցի աշակերտներին: 5-9-րդ դասարանների մրցանակակիրներին՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի, Երևանի թիվ 104 հիմնական դպրոցի, Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների պարգևները հանձնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Պարգևատրումից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին կայացած մրցաշարի առիթով: Վարչապետի խոսքով, սեղանի թենիսի մրցաշարի վերապահումը միայն դպրոցականներին, ճիշտ որոշում էր այն առումով, որ այն բոլորովին այլ էմոցիա և տրամադրություն էր հաղորդել մրցաշարի մասնակիցներին: Կառավարության ղեկավարի խոսքով, մրցաշարը կարևոր է նաև ուսուցիչների աշխատանքն ընդգծելու առումով, քանի որ աշակերտների հաղթանակների մեծ մասն նրանց աշխատանքի արդյունքն է:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցաշարերը կարևոր են այն առումով, որ ավելի ու ավելի շատ պետք է կապված լինեն կրթության, դպրոցի հետ և հավելել, որ պետք է հետևողականորեն զարգացնել այս ուղղությունը՝ նաև հաշվի առնելով, որ սրանով առողջ ապրելակերպն է քարոզվում, ինչն ունի և՛ առողջապահական, և՛ կրթական, և՛ մեր երկրի մարզական ամբիցիաներն աջակցելու նպատակ:

Իր խոսքի վերջում վարչապետը շնորհակալություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կազմակերպչական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու, իսկ Սեղանի թենիսի ֆեդերացիային մրցաշարն արդար, ազատ, թափանցիկ անցկացնելու համար:

լրահոս

Փոխկապակցված նորություններ