Հայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ | Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Կլաար | Վիվա-ՄՏՍ-ի պատրաստակամությունը տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման համար | Հարավային Կորեայի գործարանում բռնկված հրդեհն առնվազն 22 մարդու կյանք է խլել | ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին | Ալիևի ներկայացուցիչը հայտնել է՝ ներկայում քանի մարդ է ապրում օկուպացված Ստեփանակերտում | «Դեֆանս Հաուզինգում» ընթանում են լայնամասշտաբ շինաշխատանքներ +37495 020020 ( Տեսանյութ) | Վաղաշենում մի քանի ժամ գազ չի լինելու | ԵՄ-ն իր դռները կփակի Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս կուրսը. Բորել | Կյանքը թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում է վարագույրը. Լալայի դեպքում դա կայծակնային էր. Մաթևոսյան (տեսանյութ) | Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն առավոտից փակել են Երևան–Ապարան ճանապարհը | Պլանային ջրանջատում կլինի Արմավիրում | Գևորգ Ղազարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր | ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ | Իսրայելի պաշտպանության բանակը տասնյակ թիրախներ է խոցել Գազայի հատվածում | Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է | ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել | ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի hետաքննության երկկողմ մեխանիզմ. ՀՀ կառավարություն | Աղվերանում` «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում, պայթյnւն է տեղի ունեցել. կա վիրավnր | Հայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները |

ԼՂ-ից տեղահանված անձինք գույքահարկի տեղեկանք չեն ներկայացնի

Հունիսի 14-ին ՀՀ կառավարությունը ընդունել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» որոշումը։

Որոշումը նպատակ է հետապնդում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցներ ունեցող անձանց իրավունքները և շահերը, ապահովելու նրանց սեփականության իրավունքի իրացման արդյունավետ հնարավորություն և նվազեցնելու շահառուների սոցիալական բեռը:

Որոշմամբ, մասնավորապես, նախատեսված է, որ տեղահանված անձինք ազատվում են գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունից.

1) տրանսպորտային միջոցը ՀՀ-ում գրանցելիս` պայմանով, որ գրանցումը կատարվի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը,

2) տրանսպորտային միջոցը օտարելիս (տեղեկանքը ներկայացնելու պարտականությունից ազատվում են անժամկետ):

Նշված կարգավորումներից օգտվում են նաև տեղահանման արդյունքում ՀՀ տարածքում հայտնված տրանսպորտային միջոցներ (բացառությամբ՝ պետությանը, համայնքներին, պետական կամ համայնքային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների) ունեցող իրավաբանական անձինք։

Որոշմամբ շահառու անձանց համար սահմանվում են նաև բարենպաստ այլ կարգավորումներ։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցը գրանցելու դեպքում որպես տրանսպորտային միջոցի գրանցման հասցե կնշվի բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեն, իսկ սեփականատիրոջ ցանկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացված հաշվառումը չի դադարեցվի և հատկացված հաշվառման համարանիշերն ու վկայագրերը չեն փոխանակվի։

լրահոս

Փոխկապակցված նորություններ