ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպմանը. Ջեյմս Օ’Բրայեն | «ԱԳԱՍՏ» ՍՊԸ-ն, որը տենդեր է շահել, պատշաճ չի կատարում պետպատվերով դեղերի մատակարարումը պոլիկլինիկաներ | Բաքուն արտերկրում ուղղորդված հակաքարոզչական արշավ է իրականացնում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի | ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրության բացմանը | Սյունեցիները դիմավորում են Բագրատ Սրբազանին | Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը՝ Սանկտ Պետերբուրգում մասնակցել է միջազգային համաժողովին | Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ԶԻԼ»ը. վերջինը կողաշրջվել է | Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ․ Միրզոյան | Այս տարի շուրջ 100,000 վայրի ծառ կտնկվի Վայոց ձորի մարզում | Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանը «վերադարձնել քարե դար» | Ապարանում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը | Լոռու մարզում աղետից հետո վիճակը շարունակում է մնալ ծանր | Մենք հետևողական ենք ՀՀ դատական համակարգի անկախությանը. Փաշինյան | Շիրակի մարզպետը հերքում է, թե ինքն ամենահարուստ մարզպետն է | Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար որոշ բնակավայրերում տուն կառուցելու հիփոթեքի դեպքում կտրվի 5 մլն հավելում | Կոնյակի սպիրտների արտահանողներին կտրամադրվի պետական աջակցություն | ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը ՀՀ առաջնահերթություններից է. Սիմոնյան | Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին | Պուտինն ու Իրանի նախագահի պաշտոնակատարը քննարկել են հետագա փոխշահավետ երկկողմ համագործակցությունը | ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին |

Հայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Ռուսաստանում 2025 թվականին կամավորների վրա կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութերի հետազոտությունները։

Այս մասին հայտարարել է Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Գամալեա Ալեքսանդր Գինցբուրգը:

«Կարծում եմ, որ հաջորդ տարվա կեսերին մենք կսկսենք պատվաստանյութի կլինիկական փորձարկումները քաղցկեղով հիվանդների մասնակցությամբ», – ասաց Գինցբուրգը:

Ներկայումս պատվաստանյութը փորձարկվում է մկների վրա։ Հետազոտության նպատակն է պատրաստել դեղամիջոց, որը ոչ միայն երկու-երեք անգամ կերկարացնի մելանոմայով հիվանդ կենդանիների կյանքը, այլև ամբողջությամբ կկործանի ինչպես ուռուցքը, այնպես էլ մետաստազները։

Գինցբուրգն ասել է, որ եթե հնարավոր լինի ստեղծել նման պատվաստանյութ, ապա հնարավոր կլինի օգնել թոքերի ոչ մանրբջջային քաղցկեղով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, երիկամների քաղցկեղի որոշ տեսակներով և մելանոմայով հիվանդներին։

Նա նշեց, որ այս հիվանդությունների դեպքում մետաստազներն առաջանում են վաղ փուլերում։ Պատվաստանյութը շատ արդիական կդառնա այս տեսակի խնդիրներ ունեցող հիվանդների շրջանում։

լրահոս