Հայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Ռուսաստանում 2025 թվականին կամավորների վրա կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութերի հետազոտությունները։ Այս մասին հայտարարել է Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Գամալեա Ալեքսանդր Գինցբուրգը: «Կարծում եմ, որ հաջորդ տարվա կեսերին մենք կսկսենք պատվաստանյութի կլինիկական փորձարկումները քաղցկեղով հիվանդների մասնակցությամբ», – ասաց Գինցբուրգը: Ներկայումս պատվաստանյութը փորձարկվում է մկների վրա։ Հետազոտության նպատակն է պատրաստել դեղամիջոց, որը ոչ միայն […]

Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. Զախարովա

Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզաների կենտրոնները և դիվանագետներին զրկի հարկային արտոնություններից։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե նման միջոցներ ձեռնարկվեն, ռուսական կողմը համարժեք պատասխան կտա»,- ասել է Զախարովան։Ինչպես հայտնել ենք, Վաշինգտոնը փակում է ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության վիզաների կենտրոնի երկու մասնաճյուղերը և ռուս դիվանագետներին զրկում […]

Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում: Մովսիսյանը 301 կգ արդյունք է գրանցել երկամարտում: Այսպիսով նա դարձավ Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը (61կգ) Մ17 առաջնությունում ևս նվաճել էր ոսկե մեդալ։

Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, իմ լավ Ընկեր. Աշոտ Ղազարյանը Լալա Մնացականյանի հետ լուսանկար է հրապարակել

Աստված հոգիդ լույսերի մեջ պահի իմ լավ Ընկեր: Հազար ափսոս: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Աշոտ Ղազարյանը և հրապարակել Լալա Մնացականյանի հետ լուսանկար: Նշենք, որ այսօր կյանքից հեռացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։ Դերասանուհին հանկարծամահ է եղել։ Աշոտ Ղազարյանը և Լալա Մնացականյանը միասնին հանդես են եկել «Մեր բակը» ֆիլմաշարում: Լալա Մնացականյանի մահը […]

Կառուցապատողը չի կատարել իր պարտավորությունը, շենքը որ դեռ պետք է պատրաստ լիներ 2022 թվականին, դեռ շահագործման չի հանձնվել, բնակիչները վնասներ են կրում

«ՄԱՍՏԵՐ ՇԻՆ» կառուցապատող ընկերությունը Ծարավ աղբյուր 134/4 հասցեում բնակելի շենքի կառուցապատումը դեռևս 2022 թվականի պետք է ավարտած լիներ, սակայն առ այսօր բնակարաններ ձեռք բերած բնակիչները չեն ստացել իրենց տները։ Այս մասին Tert.am-ին ասաց բնակիչներից մեկը։ «Բնակարանը պատրաստ պետք է լիներ 2022 թվականի դեկտեմբերին, բայց մինչև այս պահը չեն տվել մեզ ու հիմա խնդիրն այն է, […]

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը։«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – ասված է հաղորդագրության մեջ։

Հորդանանի փոխվարչապետն Արարատ Միրզոյանի հետ զրույցում ողջունել է ՀՀ-ի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին […]

Հայաստանը հետաքրքրված է իսրայելա-հնդկական նորագույն MR-SAM ՀՕՊ համակարգով

Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Barak 8» զենիթահրթիռային համալիրի նկատմամբ, որը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է և հայտնի է նաև որպես LR-SAM կամ MR-SAM համակարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Bulgarian military»-ին: «Քանի որ Հայաստանն աստիճանաբար հեռանում է բացառապես ռուսական զենքի մատակարարներից կախվածությունից՝ Երևանն ավելի բարենպաստ ներքին և միջազգային քաղաքականություն է վարում: Ըստ հաղորդագրությունների՝ […]

Մահացել է սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում […]