ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը։«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – ասված է հաղորդագրության մեջ։