Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է | Քննարկվում է «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրի լավարկման հարցերը․ Բաղրայանը՝ ջրի հետ կապված խնդիրների մասին | Ավինյանին ու իր հետ եղած խմբին հրավիրում եմ քանդված փողոցները տեսնելու. Անի Կաղինյան (լուսանկարներ) | Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին | Մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի․ բոլորը ձերբակալվել են․ ՔԿ | Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանի ուղերձը Բայդենին | Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը | ՄԻՊ-ի միջամտությամբ զինծառայողը անցել է բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո | Թանկարժեք մետաղների գներն աճել են | Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով (տեսանյութ) | Ցորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցու | Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Հայաստանին սպառազինության մատակարարումների պատճառով | 79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք․ «Սևան» ազգային պարկում կենդանության նշանները բացակայում են | Գասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Մ20 ԵԱ արծաթե մեդալակիր | Միրզոյանը և Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեցրել են Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնությունը | Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին | Մեկ ամսվա ընթացքում հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. Արարատ Միրզոյան | Այս պահին Լարսում խնդիրներ չկան․ էկոնոմիկայի փոխնախարար | Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու տեղակալը. մեղադրվում են փողերի լվացման և կաշառքի մեջ |

Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

Հայկական կողմը չի մեկնաբանում Ադրբեջան-Նախիջևան կապի համար Բաքվի առաջարկած «կալինինգրադյան մոդելը»։ Ինչպես Sputnik Արմենիայինհայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից, տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Բաքուն երկու անգամ Երևանին առաջարկել է «կալինինգրադյան մոդելը» Նախիջևանի հետ կապի համար։ Վերջին անգամ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը այս տարվա մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ՝ այն անվանելով «պոտենցիալ լուծում»:

«Տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը պետք է կյանքի կոչվի դրանում ներառված 4 սկզբունքների միջոցով», – նշել են ԱԳՆ-ից։

ԱԳՆ-ն նաև հիշեցրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևաչափը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանձնաժողովների նիստերի, ինչպես նաև համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում:

Հիշեցնենք, որ «կալինինգրադյան մոդելը» առաջարկել է 2021 թվականին միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության իսրայելցի մասնագետ Միխայիլ Ֆինկելը։ Այն ավելի շատ հիմնված է քաղաքական, քան նյութատեխնիկական բաղադրիչի վրա:

ԽՍՀՄ փլուզումից հետո Լիտվան (ինչպես Միության մյուս հանրապետությունները) անկախություն ձեռք բերեց, իսկ Կալինինգրադը, լինելով Ռուսաստանի էքսկլավ, կորցրեց կապը երկրի հիմնական մասի հետ։

1997 թվականին Լիտվայի և Ռուսաստանի Դաշնության միջև կնքվել է սահմանային համաձայնագիր։ Ռուսաստանը համաձայնագիրը վավերացրել է այն բանից հետո, երբ համաձայնություն է ձեռք բերվել Կալինինգրադի մարզ ապրանքների առանց վիզայի տարանցման մասին։ 2002 թվականին ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ տարանցման ռեժիմը չի սահմանափակի Լիտվայի ինքնիշխան իրավունքը՝ իրականացնելու անհրաժեշտ վերահսկողություն և արգելք սահմանի իր տարածք մուտքի համար:Ներկայում համաձայնագիրը գործում է սահմանափակ ձևաչափով՝ հակառուսական պատժամիջոցների ֆոնին։

լրահոս

Փոխկապակցված նորություններ