Ադրբեջանի կողմից հունիսի 21-ին ՀՀ-ին փոխանցված զինծառայողների մասունքները նույնականացվել են

Ադրբեջանի կողմից ՀՀ-ին փոխանցված՝ ենթադրաբար 2 հայ զինծառայողների մասունքների նույնականացման նպատակով 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: «Փորձաքննության եզրակացություններն ստացվել են, որոնց արդյունքում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով […]

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել

  Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվել է ընտանիքի հետ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։ Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն […]

Վաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ

Հուլիսի 3-ին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Մոնղոլիայի նախագահի, Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Հիմնականում երկկողմ բանակցությունները տեղի […]

Օրբանը Զելենսկիին առաջարկել է հրադադար սահմանել և գնալ բանակցությունների

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուսումնասիրել հրադադարի հնարավորությունը, հետո անցնել խաղաղության բանակցություններին։ Օրբանի կարծիքով՝ հրադադարի հաստատումը կարող է արագացնել բանակցությունները։ Այս մասին գրում է BBC-ն «Պատերազմը, որում դուք այժմ ապրում եք, շատ ինտենսիվ ազդեցություն ունի Եվրոպայի անվտանգության վրա։ Մենք բարձր ենք գնահատում խաղաղության հասնելու նախագահ Զելենսկու բոլոր նախաձեռնությունները։ Ես […]

Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև

«Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Հեմիլթոնի՝ արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքի մասին մեկնաբանությանը, գրում է Report-ը։ «Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների համար»,- ասել է Ալիևը։

Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

Հայկական կողմը չի մեկնաբանում Ադրբեջան-Նախիջևան կապի համար Բաքվի առաջարկած «կալինինգրադյան մոդելը»։ Ինչպես Sputnik Արմենիայինհայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից, տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Բաքուն երկու անգամ Երևանին առաջարկել է «կալինինգրադյան մոդելը» Նախիջևանի հետ կապի համար։ Վերջին անգամ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը […]

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից […]

Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում. օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են

Այսօր ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։ Ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ նման բովանդակությամբ ահազանգ են ստացել, այս պահին ստուգվում է ահազանգը։ «Այս պահին ավելի բան չենք կարող ասել»,- նշեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են: Տարածքը պարեկները […]

Ողբերգական վթար՝ «Չայնիիում». «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին, կան 1 զnh, 3 վիրավnր

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում […]

Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայիգրավոր հարցմանը։ Հունիսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Քննիչը լրագրողներին ասել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական […]

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների

Իսրայելական կողմն ազատ է արձակել 55 պաղեստինցիների, որոնք վերջին ամիսներին ձերբակալվել էին Գազայի հատվածում: Նշվում է, որ ազատ արձակվածների թվում է «Աշ Շիֆա» հիվանդանոցի ղեկավար Մուհամադ Աբու Սալմիան, որին իսրայելցի զինվորականները 2023 թ. նոյեմբերին ձերբակալվել էին այն կասկածանքով, թե նա ՀԱՄԱՍ խմբավորմանը թույլատրել է  հաստատությունը որպես թաքստոց և վայր օգտագործել գործողություն պլանավորելու համար: Պաղեստինյան լրատվամիջոցների […]