Արթիկ-Ալագյազ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին և «Opel»-ին․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց | Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է | Քննարկվում է «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրի լավարկման հարցերը․ Բաղրայանը՝ ջրի հետ կապված խնդիրների մասին | Ավինյանին ու իր հետ եղած խմբին հրավիրում եմ քանդված փողոցները տեսնելու. Անի Կաղինյան (լուսանկարներ) | Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին | Մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի․ բոլորը ձերբակալվել են․ ՔԿ | Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանի ուղերձը Բայդենին | Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը | ՄԻՊ-ի միջամտությամբ զինծառայողը անցել է բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո | Թանկարժեք մետաղների գներն աճել են | Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով (տեսանյութ) | Ցորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցու | Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Հայաստանին սպառազինության մատակարարումների պատճառով | 79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք․ «Սևան» ազգային պարկում կենդանության նշանները բացակայում են | Գասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Մ20 ԵԱ արծաթե մեդալակիր | Միրզոյանը և Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեցրել են Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնությունը | Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին | Մեկ ամսվա ընթացքում հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. Արարատ Միրզոյան | Այս պահին Լարսում խնդիրներ չկան․ էկոնոմիկայի փոխնախարար |

Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։

Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայիգրավոր հարցմանը։

Հունիսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Քննիչը լրագրողներին ասել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, բայց այլ մանրամասներ չէր հայտնել` նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված թիվ 13-0238-24 քրեական վարույթով (երկու հոդվածներն էլ վերաբերում են թմրամիջոցների շրջանառությանը. խմբ.) առգրավվել է «Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ» ՊԿՀ տիրապետության տակ գտնվող «Toyota Camry 2.5» մակնիշի, 004 UU 90 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և տեղափոխվել նույն բաժնի հատուկ պահպանվող տարածք»,- նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ