Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է | Քննարկվում է «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրի լավարկման հարցերը․ Բաղրայանը՝ ջրի հետ կապված խնդիրների մասին | Ավինյանին ու իր հետ եղած խմբին հրավիրում եմ քանդված փողոցները տեսնելու. Անի Կաղինյան (լուսանկարներ) | Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին | Մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի․ բոլորը ձերբակալվել են․ ՔԿ | Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանի ուղերձը Բայդենին | Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը | ՄԻՊ-ի միջամտությամբ զինծառայողը անցել է բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո | Թանկարժեք մետաղների գներն աճել են | Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով (տեսանյութ) | Ցորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցու | Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Հայաստանին սպառազինության մատակարարումների պատճառով | 79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք․ «Սևան» ազգային պարկում կենդանության նշանները բացակայում են | Գասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Մ20 ԵԱ արծաթե մեդալակիր | Միրզոյանը և Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեցրել են Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնությունը | Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին | Մեկ ամսվա ընթացքում հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. Արարատ Միրզոյան | Այս պահին Լարսում խնդիրներ չկան․ էկոնոմիկայի փոխնախարար | Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու տեղակալը. մեղադրվում են փողերի լվացման և կաշառքի մեջ |

Օրբանը Զելենսկիին առաջարկել է հրադադար սահմանել և գնալ բանակցությունների

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուսումնասիրել հրադադարի հնարավորությունը, հետո անցնել խաղաղության բանակցություններին։ Օրբանի կարծիքով՝ հրադադարի հաստատումը կարող է արագացնել բանակցությունները։ Այս մասին գրում է BBC-ն

«Պատերազմը, որում դուք այժմ ապրում եք, շատ ինտենսիվ ազդեցություն ունի Եվրոպայի անվտանգության վրա։ Մենք բարձր ենք գնահատում խաղաղության հասնելու նախագահ Զելենսկու բոլոր նախաձեռնությունները։ Ես պարոն նախագահին ասացի, որ այս նախաձեռնությունները շատ ժամանակ են պահանջում։ Միջազգային դիվանագիտության կանոնների պատճառով դրանք շատ բարդ են։ Ես խնդրեցի պարոն նախագահին մտածել այն մասին, թե արդյոք հնարավոր կլինի մի փոքր այլ ճանապարհով գնալ, դադարեցնել կրակը և հետո շարունակել բանակցությունները», – ասել է Հունգարիայի վարչապետը մամուլի ասուլիսում:

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում Վիկտոր Օրբանի այցը ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ժամանակ։Վիկտոր Օրբանն ընդգծել է, որ Հունգարիան կցանկանար բարելավել հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ չնայած տարաձայնություններին, և կնքել երկկողմ համագործակցության համաձայնագիր։ Բուդապեշտը պատրաստ է օգնել արդիականացնել Ուկրաինայի տնտեսությունը, նշել է վարչապետը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ