Ադրբեջանի կողմից հունիսի 21-ին ՀՀ-ին փոխանցված զինծառայողների մասունքները նույնականացվել են | Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել | Վաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ | Օրբանը Զելենսկիին առաջարկել է հրադադար սահմանել և գնալ բանակցությունների | Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև | Մարդիկ հասկանում են թե ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել. Սրբազան | Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը | Եղանակը՝ առաջիկա օրերին | Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում. օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են | Ողբերգական վթար՝ «Չայնիիում». «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին, կան 1 զnh, 3 վիրավnր | Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ | Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների | Պետպատվերով պետությունից ու քաղաքացուց գումար են գանձել. ՊՎԾ բացահայտումները | Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու բացառիկ հնարավորություն կա․ Բլինկեն | Նոր Սահմանադրության ընդունումն ու ԱԺ ընտրությունները պետք չէ համատեղել. Նիկոլ Փաշինյան | Իրական Հայաստանը, այդ թվում՝ հենց արդարության ստանդարտի մասին է. Փաշինյանը՝ գլխավոր դատախազությունում | Սահմանազատման հանձնաժողովները նախագծով են փոխանակվել․ փոխվարչապետի գրասենյակ | Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ալիև | ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի․ Նիկոլ Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի շնորհիվ՝ Շիրակի մարզի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնը նոր խաղահրապարակ ունի (տեսանյութ) |

Կառուցապատողը չի կատարել իր պարտավորությունը, շենքը որ դեռ պետք է պատրաստ լիներ 2022 թվականին, դեռ շահագործման չի հանձնվել, բնակիչները վնասներ են կրում

«ՄԱՍՏԵՐ ՇԻՆ» կառուցապատող ընկերությունը Ծարավ աղբյուր 134/4 հասցեում բնակելի շենքի կառուցապատումը դեռևս 2022 թվականի պետք է ավարտած լիներ, սակայն առ այսօր բնակարաններ ձեռք բերած բնակիչները չեն ստացել իրենց տները։

Այս մասին Tert.am-ին ասաց բնակիչներից մեկը։

«Բնակարանը պատրաստ պետք է լիներ 2022 թվականի դեկտեմբերին, բայց մինչև այս պահը չեն տվել մեզ ու հիմա խնդիրն այն է, որ միտումնավոր էլեկտրաէներգիա չեն քաշում շենքում, որ մարդիկ չգնան չապրեն։ Դիմել ենք քաղաքապետարան, դիմել ենք տարբեր մարմիններ մեզ հստակ չեն ասում՝ ինչն է պատճառը, լղոզված պատասխան են տալիս»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ արդեն տարուց ավելի է մարդիկ վերանորոգման աշխատանքներն են սկսել իրենց ձեռք բերած բնակարաններում, որոշներն արդեն վերջացրել են վերանորոգման աշխատանքները, բայց թույլ չեն տալիս ապրել, իսկ պատճառը հոսանք չունենալն է։

«Ոչ մի հիմնավորում չեն տալիս, իսկ մարդիկ գույքային վնաս են կրում»,- ասաց նա։

Բնակիչը նշեց, որ իրենց հետ կառուցապատող ընկերությունից երկախոսության դուրս չեն գալիս, անընդհատ ասում են՝ կլինի, սպասենք, դեռ պատրաստ չէ, բայց արդեն 2 տարի բնակիչները սպասում են։

«Տնօրենը կամ որևէ այլ անձ չի գալիս հանդիպման, մենք իրավաբան ենք վարձել, անընդհատ վճարում ենք իր ծառայությունների համար, իրավաբանը փորձում է իրենց ասել՝ եկեք երկխոսության, հասկանանք՝ ինչն է պատճառը իրենք չեն գալիս։ Մեծ մասը հիփոթեքով են վերցրել, մարդիկ կան, որ վարձով են ապրում միաժամանակ և՛ վարձի գումարն են տալիս, և՛ հիփոթեքն են վճարում»,- պատմեց նա։

Բացի այդ նա նշեց, որ կառուցապատողն իրենց այլ հարցերում ևս խաբել է։

«Նախագծով նախատեսված է եղել երեք կայանատեղի, 2 հարկն են դարձրել կայանատեղի, մի հարկը առանց բնակիչների համաձայնության դարձրել են հասարակական տարածքներ՝ ավելի բարձր արժեքով վաճառելու համար։ Յուրաքանչյուր վարկային պայմանագրում նշված է, որ բակի հատվածում ձեռք ենք բերում տարածք, բայց այդ հատվածն էլ ինքը դարձել է հասարակական հատվածներ ու էլի վաճառում է բարձր արժեքով, բայց դա  պետք է լիներ խաղահրապարակ ու կանաչ գոտի»,- տեղեկացրեց նա։

Ըստ նրա՝ իրավաբանը դիմել է գլխավոր դատախազին, գրությունը հասցեագրվել է Երևանի քաղաքապետարան, բայց դեռ պատասխան չեն տալիս, քաղաքապետարանն ասել է՝ կզբաղվեն այդ հարցով։

լրահոս

Փոխկապակցված նորություններ