Բայդենը չի պատրաստվում լքել ընտրապայքարը. ինչու բանավեճը մեծացրեց Թրամփի շանսերն ու ինչ է կանխատեսվում | Պայթյուն Թուրքիայի ռեստորաններից մեկում. 4 մարդ մահացել է, 35-ը՝ վիրավորում ստացել | 1 զոհ, 4 վիրավոր․ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել է 3 մեքենա | Մենք ոչինչ չենք կարողացել այնպես անել, որ մեր հայրենիքը, մեր Արցախ աշխարհը հայերով շնչի. Բագրատ Սրբազան | Աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի. Սերբիայի նախագահ | Էրդողանը եկող շաբաթ կայցելի օկուպացված Շուշի | Սերժ Սարգսյան. պայքար և արարում (տեսանյութ) | Վայոց ձորում ՎԱԶ 2115-ը մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր | Ավանեսյանը հրաման է ստորագրել «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի վերաբերյալ | Գագիկ Ծառուկյանը Օլիմպավանում հյուրընկալել է գրեփլինգ մարզաձևի ներկայացուցիչներին | Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով | Միրզոյանը և Բորելը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ | Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում | Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում 40 մարդ է զոհվել, 224-ը՝ վիրավորվել | Մեր գերեզմանոցն է անցել անգան թշնամուն. կապանցի (տեսանյութ) | «Կամազը» կողաշրջվել է. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցնում Սաիդ Ջալիլից | Արարատ Միրզոյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հրվ․ Կովկասում | Բագրատ Սրբազանը հանդիպում է Ներքին Հանդի բնակիչներին | Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակ |

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրության բացմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նկարիչների միությունում ներկա է եղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության՝ «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրության բացմանը:

Նախարարը շնորհավորել է «Արմենպրեսի» երկարամյա փորձառության, դերի արժևորման ու ցուցադրության բացման առիթով։«Լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է։ Եվ այսօր այս լուսանկարների միջոցով մենք ներկա ենք ոչ միայն մեր պատմության վավերագրմանը, այլև արվեստային գործերի ցուցադրությանը։ Եվ այս իմաստով մեծապես կարևորում ենք նման ցուցահանդեսների անցկացումը, որովհետև լուսանկարչությունը պարզապես պահի ամրագրումը չէ․ լուսանկարչի նրբանկատ աչքի շնորհիվ պատմության միևնույն դրվագը կարող է երևալ բոլորովին տարբեր կողմերից՝ բացահայտելով նաև անզեն աչքով անտեսանելի դրվագները։ Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու մեր նորագույն պատմության կարևորագույն էջերին, որոնք վավերագրվել են «Արմենպրեսի» կողմից»։

Նախարարը շնորհակալություն է հայտնել մերօրյա լրատվական ակտիվ ռիթմի մեջ սեփական դիմագիծը պահպանելու, ասելիքն ունենալու և որակական չափանիշները պահպանելու համար։

«Սա հրաշալի առիթ է, որ մեր դպրոցականները ևս այցելեն այստեղ, սովորեն, ծանոթանան ու կրթվեն նաև ամառային արձակուրդների ընթացքում»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը։

Ցուցահանդեսում ներառված են 20-րդ դարի 50-60-ականների 90 լուսանկարներ, որոնք ներկայացնում են հասարակական-քաղաքական կարևոր իրադարձություններ, ինչպես նաև անվանի մտավորականների, քաղաքական գործիչների, պարզապես Հայաստանի բնակիչների կյանքի դրվագներ:

Ներկայացված կադրերն այցելուի մտապատկերում կենդանացնում են այն ամենը, ինչը նա գիտի, տեսել կամ լսել է մեր երկրի մասին: Լուսանկարները մեզ հնարավորություն են տալիս վերապրելու այն նշանակալի պահերը, որոնք ձևավորվել են մեր պատմության այդ ժամանակահատվածում:

Ցուցադրությունը կգործի մեկ շաբաթ՝ մինչև հուլիսի 4-ը: Մուտքն ազատ է:

Ցուցադրության շրջանակում ներկայացվել է նաև գործակալության նոր կայքը՝ ավելի արագագործ և ժամանակակից թվային գործիքակազմով համալրված:

լրահոս

Փոխկապակցված նորություններ