Ադրբեջանի կողմից հունիսի 21-ին ՀՀ-ին փոխանցված զինծառայողների մասունքները նույնականացվել են | Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել | Վաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ | Օրբանը Զելենսկիին առաջարկել է հրադադար սահմանել և գնալ բանակցությունների | Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև | Մարդիկ հասկանում են թե ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել. Սրբազան | Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը | Եղանակը՝ առաջիկա օրերին | Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում. օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են | Ողբերգական վթար՝ «Չայնիիում». «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին, կան 1 զnh, 3 վիրավnր | Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ | Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների | Պետպատվերով պետությունից ու քաղաքացուց գումար են գանձել. ՊՎԾ բացահայտումները | Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու բացառիկ հնարավորություն կա․ Բլինկեն | Նոր Սահմանադրության ընդունումն ու ԱԺ ընտրությունները պետք չէ համատեղել. Նիկոլ Փաշինյան | Իրական Հայաստանը, այդ թվում՝ հենց արդարության ստանդարտի մասին է. Փաշինյանը՝ գլխավոր դատախազությունում | Սահմանազատման հանձնաժողովները նախագծով են փոխանակվել․ փոխվարչապետի գրասենյակ | Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ալիև | ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի․ Նիկոլ Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի շնորհիվ՝ Շիրակի մարզի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնը նոր խաղահրապարակ ունի (տեսանյութ) |

Պայթյուն Թուրքիայի ռեստորաններից մեկում. 4 մարդ մահացել է, 35-ը՝ վիրավորում ստացել

Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում կենցաղային գազի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 35-ը։

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկային։

«Այսօր պայթյուն է տեղի ունեցել Իզմիրի Թորբալի թաղամասում գտնվող ռեստորանում, որի աղբյուրը, ըստ նախնական տվյալների, եղել է արդյունաբերական գազի բալոնը։ Ցավոք սրտի, պայթյունի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 35  քաղաքացի։ Կատարվում է հետաքննություն»,- գրել է նախարարը «X»-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Թորբալի շրջանի քաղաքապետարանի ղեկավար Օվյունչ Դեմիրը NTV-ի եթերում ասել է, որ «գազի պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, որոնցից 10-ի վիճակը ծանր է»։ Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ, ոմանք կարողացել են ինքնուրույն հասնել բուժհաստատություններ՝ չսպասելով շտապօգնության։

Պայթյունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 15:00-ին (ՀՀ ժամանակով՝ 16:00) բնակելի շենքի առաջին հարկում, որտեղ գտնվել են ռեստորանը և հացաբուլկեղենի արտադրամասը։ Պայթյունի հետևանքով լրջորեն վնասվել են ինչպես առաջին հարկի տարածքը, այնպես էլ շենքի ճակատային մասը։ Վնասվել են վերևում գտնվող բնակարանները, կոտրվել են նաև դիմացի շենքերի ապակիները։

լրահոս

Փոխկապակցված նորություններ