Ադրբեջանի կողմից հունիսի 21-ին ՀՀ-ին փոխանցված զինծառայողների մասունքները նույնականացվել են | Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել | Վաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ | Օրբանը Զելենսկիին առաջարկել է հրադադար սահմանել և գնալ բանակցությունների | Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև | Մարդիկ հասկանում են թե ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել. Սրբազան | Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը | Եղանակը՝ առաջիկա օրերին | Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում. օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են | Ողբերգական վթար՝ «Չայնիիում». «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին, կան 1 զnh, 3 վիրավnր | Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ | Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների | Պետպատվերով պետությունից ու քաղաքացուց գումար են գանձել. ՊՎԾ բացահայտումները | Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու բացառիկ հնարավորություն կա․ Բլինկեն | Նոր Սահմանադրության ընդունումն ու ԱԺ ընտրությունները պետք չէ համատեղել. Նիկոլ Փաշինյան | Իրական Հայաստանը, այդ թվում՝ հենց արդարության ստանդարտի մասին է. Փաշինյանը՝ գլխավոր դատախազությունում | Սահմանազատման հանձնաժողովները նախագծով են փոխանակվել․ փոխվարչապետի գրասենյակ | Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ալիև | ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի․ Նիկոլ Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի շնորհիվ՝ Շիրակի մարզի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնը նոր խաղահրապարակ ունի (տեսանյութ) |

Աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի. Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև բախումը, ԵՄ  դիվանագիտության ծառայության ղեկավարի պաշտոնում Ժոզեպ Բորելի փոխարեն Կայա Կալլասի ընտրությունը, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի երկրների կողմից սպառազինությունների լայնածավալ գնումները վկայում են մեծ պատերազմի նախապատրաստվելու մասին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Վուչիչի համոզմամբ՝ «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտությունից խուսափելը գրեթե անհնար է, և իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի արևմտյան և արևելյան երկրների ներգրավմանը ռազմական հակամարտությանը։

«Այստեղ մեծ փիլիսոփայություն չկա, դրանք պարզ, հստակ, միանշանակ բաներ են։ Եվ երբ խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում Եվրոպայում, մենք ստանում ենք Եվրահանձնաժողով, որը նախորդ ակնհայտորեն հակառուսական դիրքորոշումից էլ ավելի արմատապես հակառուսական դիրքորոշում կունենա», – ասել է Սերբիայի նախագահը` նկատի ունենալով առանցքային պաշտոնում Կալլասի ընտրվելը։

Նա իր կարծիքը բացատրել է այն փաստարկով, որ Կալլասի մուտքը ՌԴ արգելված է՝ պայմանավորված նրա հակառուսական դիրքորոշմամբ:

«Այսինքն՝ ընտրում են մարդու, որը չի կարողանա մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք առաջիկա 4-5 տարին», – ասել է նա:

Այս առումով, ըստ նրա, Ռուսաստանը բոլոր առկա միջոցներով ու ուժերով կպայքարի մինչև վերջ։

Սերբիայի նախագահը հավելել է, որ հետախուզական ծառայություններից անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում այն մասին՝ «ով ինչպես է պատրաստվում և ինչ է կատարվում»։

 

լրահոս

Փոխկապակցված նորություններ