Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնլ է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը: Այլ պայմանավորվածություն այս պահին չկա,-ասել է նա:» Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Օ’Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու […]

Աբովյանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 28-ին, Կոտայքի մարզում մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել։ Ժամը 16:45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Դերենիկ Մխիթարյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 43-ամյա Գագիկ Հակոբյանի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը։ Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]

Մերձավոր Արևելքում լարվածության աճը վտանգավոր է. Լավրովը և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ալի Բաղերիի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ։ «Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում լարվածության վտանգավոր սրման կապակցությամբ, որն առաջացել է բազմաթիվ ճգնաժամերի չկարգավորման հետևանքով, առաջին հերթին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում»,-նշված է հաղորդագրության […]

Արարատ Միրզոյանը խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

Հունիսի 27-ին Տալլինում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է կլոր-սեղան քննարկման Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում (ICDS)։ Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Նախարար Միրզոյանը ներածական խոսքում ներկայացրել է փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար […]

Կոտայքի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք. տուժածներ չկան

Հունիսի 28-ին՝ ժամը 11։07-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետամեջ գյուղի 13-րդ փողոցում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ ապրիլ ամսից սկսած Պտղնի գյուղի Այգեգործական 5-րդ փողոցի բնակելի տներից […]

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի որոշ ապրանքատեսակներում հայտնաբերվել է մանրէաբանական շեղումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում՝ կատարելով նաև նմուշառումներ արտադրվող տեսականուց: Նմուշները տրվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով՝ «պանիր չեչիլ թել» արտադրատեսակի նմուշը՝ «listeria monocitogenes», «պանիր տապակելու համար» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ, «պանիր չանախ 45%-ոց» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության […]

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպմանը. Ջեյմս Օ’Բրայեն

ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է Վաշինգտոնում հուլիսի 15–ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Բաքվում լրագրողներին ասել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայեն, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական «Թուրան» գործակալությունն էր հղում անելով դիվանագիտական աղբյուրներին գրել, որ հուլիսի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ […]

«ԱԳԱՍՏ» ՍՊԸ-ն, որը տենդեր է շահել, պատշաճ չի կատարում պետպատվերով դեղերի մատակարարումը պոլիկլինիկաներ

Վերջին 2-3 տարում պետպատվերով նախատեսված դեղորայքը Ժամանակին չի հասնում Երևանի պոլիկլինիկաներ, կամ հասնում է թերի։ Պատճառը տենդեր շահած ընկերության թերացումն է։ Tert.am-ը պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ չեն կարողանում դեղորայք ստանալ։ Երևանի բնակիչ Մանուկ Հովսեփյանը, որը 2-րդ կարգի հաշմանդամ է, Tert.am-ին տեղեկացրեց, որ արդեն 13 տարուց ավելի է օգտվում է Սբ Աստվածամայր պոլիկլինիկայից, ստանում […]

Բաքուն արտերկրում ուղղորդված հակաքարոզչական արշավ է իրականացնում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի

Բաքուն արտերկրում ուղղորդված հակաքարոզչական արշավ է իրականացնում ընդդեմ բարերար, գործարար, օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը նախորդ տարվա սեպտեմբերից ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում: Այս մասին գրել է ամերիկյան Politico հանդեսը՝ «Շաբաթվա տարօրինակ լոբբիստական արշավ» խորագրով նյութում: Ըստ հրապարակման՝ Politico-ն անցյալ շաբաթ PR ընկերությունից նամակ է ստացել Եվրոպայում «ռուսական ազդեցության գործողությունների» վերաբերյալ: Պարբերականը […]

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրության բացմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նկարիչների միությունում ներկա է եղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության՝ «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրության բացմանը: Նախարարը շնորհավորել է «Արմենպրեսի» երկարամյա փորձառության, դերի արժևորման ու ցուցադրության բացման առիթով։«Լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է։ Եվ այսօր այս լուսանկարների միջոցով մենք ներկա ենք ոչ միայն մեր պատմության վավերագրմանը, այլև արվեստային գործերի ցուցադրությանը։ […]

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը՝ Սանկտ Պետերբուրգում մասնակցել է միջազգային համաժողովին

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը՝ Դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական կարգադրիչ Դմիտրի Արիստովի հրավերով, հունիսի 26-28-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Պետերբուրգյան 12-րդ միջազգային իրավաբանական համաժողովին։ Համաժողովի շրջանակում, ըստ օրակարգի, ոլորտի մասնագետների հետ «բաց երկխոսություններ» ձևաչափով մի շարք քննարկումներից բացի, Արսեն Մնացականյանն ու Դմիտրի Արիստովն առանձին հանդիպում են ունեցել։ Քննարկել են […]