Բայդենը չի պատրաստվում լքել ընտրապայքարը. ինչու բանավեճը մեծացրեց Թրամփի շանսերն ու ինչ է կանխատեսվում | Պայթյուն Թուրքիայի ռեստորաններից մեկում. 4 մարդ մահացել է, 35-ը՝ վիրավորում ստացել | 1 զոհ, 4 վիրավոր․ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել է 3 մեքենա | Մենք ոչինչ չենք կարողացել այնպես անել, որ մեր հայրենիքը, մեր Արցախ աշխարհը հայերով շնչի. Բագրատ Սրբազան | Աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի. Սերբիայի նախագահ | Էրդողանը եկող շաբաթ կայցելի օկուպացված Շուշի | Սերժ Սարգսյան. պայքար և արարում (տեսանյութ) | Վայոց ձորում ՎԱԶ 2115-ը մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր | Ավանեսյանը հրաման է ստորագրել «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի վերաբերյալ | Գագիկ Ծառուկյանը Օլիմպավանում հյուրընկալել է գրեփլինգ մարզաձևի ներկայացուցիչներին | Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով | Միրզոյանը և Բորելը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ | Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում | Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում 40 մարդ է զոհվել, 224-ը՝ վիրավորվել | Մեր գերեզմանոցն է անցել անգան թշնամուն. կապանցի (տեսանյութ) | «Կամազը» կողաշրջվել է. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցնում Սաիդ Ջալիլից | Արարատ Միրզոյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հրվ․ Կովկասում | Բագրատ Սրբազանը հանդիպում է Ներքին Հանդի բնակիչներին | Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակ |

«ԱԳԱՍՏ» ՍՊԸ-ն, որը տենդեր է շահել, պատշաճ չի կատարում պետպատվերով դեղերի մատակարարումը պոլիկլինիկաներ

Վերջին 2-3 տարում պետպատվերով նախատեսված դեղորայքը Ժամանակին չի հասնում Երևանի պոլիկլինիկաներ, կամ հասնում է թերի։ Պատճառը տենդեր շահած ընկերության թերացումն է։

Tert.am-ը պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ չեն կարողանում դեղորայք ստանալ։ Երևանի բնակիչ Մանուկ Հովսեփյանը, որը 2-րդ կարգի հաշմանդամ է, Tert.am-ին տեղեկացրեց, որ արդեն 13 տարուց ավելի է օգտվում է Սբ Աստվածամայր պոլիկլինիկայից, ստանում է անվճար դեղորայք։ Նրա խոսքով՝ արդեն տևական ժամանակ է պետպատվերով դեղորայքը չի հասնում իրենց։

«Օրինակ՝ սրտի, թոքերի, խոլեստերինի կարգավորման դեղերը կիսատ-պռատ ենք ստանում, մեկ ամիս կա, մեկ ամիս չկա։ Ես թոշակառու մարդ եմ, ստանում եմ 50 հազար դրամ թոշակ, ապրում եմ միայնակ, այսպես թե այնպես այդ 50 հազարից 15-20 հազարի այլ դեղորայք եմ գնում, որը պետպատվերի մեջ չկա, հիմա մի հատ էլ այդ դեղերը գնեմ, ի՞նչ է մնում ինձ գոյատևելու»,- դժգոհեց քաղաքացին։

Ճշտող հարցին՝ երբ է  վերջին անգամ ստացել դեղերը, Մանուկ Հովսեփյանն ասաց, որ երկու օր առաջ է գնացել պոլիկլինիկա, էլի կիսատ-պռատ են տվել։

«Ամեն ամիս այդպես է։ Այս ամիս այդ դեղը ստացանք, հաջորդ ամիս դա չկա»,- նշեց նա։

Tert.am-ի հետ զրույցում Սբ Աստվածամայր պոլիկլինիկայի տնօրեն Հռիփսիմե Մովսիսյանը, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ պացիենտներին դեղերը չի տրամադրվում, նշեց, որ մատակարարման խնդիր կա։

«Ես պատճառներն ասել չեմ կարող, բայց դեղորայք կա, որ ժամանակին չի մատակարարվում»,- ասաց նա։

Բացի այդ, Մովսիսյանը նշեց, որ պացիենտներ կան, որոնց, օրինակ, տրվում է 13 անուն օրինակ՝ դեղորայքից 12-ը, այն մեկը, որ պոլիկլինիկան պարտավոր էլ չի ունենալ, որովհետև ցանկի մեջ չկա այդ դեղորայքը, պացիենտները շատ վրդովված ասում են՝ սա ի՞նչ վիճակ է։

Պետպատվերով մի շարք դեղորայքների պատասխանատուն Երևանի Քաղաքապետարանն է։ Քաղաքապետարանի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Զարինե Գեբելյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Քաղաքապետարանը որոշ անվանում դեղորայքների համար կենտրոնացված կարգով տենդեր է արել։

«Մրցույթը դեռ անցած տարվանից սկսել ենք, արդեն անցել է վեց ամիս, պայմանագրերը կնքվում են կոնկրետ պոլիկլինիկաների հետ, տարբեր կազմակերպություններ են հաղթել։ Արդեն հավաքել ենք տեղեկատվություններ այն կազմակերպությունների մասին, որոնք նորմալ չեն մատակարարում կամ կիսատ են մատակարարում, և եթե պայմանագրի խախտում կա, միակողմանի լուծելու ենք պայմանագիրը»,- ասաց նա։

Նա հավաստիացրեց, որ մյուս շաբաթ արդեն գրություն պետք է գրեն դրա հետ կապված։

«Մեկ ընկերություն կա, որն անպարտաճանաչ է մատակարարումներն անում։ Նրանց մոտ կարող է ժամկետի կամ գրանցման հետ խնդիր լինի, կամ ասեն՝ նախարարությունից տեղեկանք պետք է բերեն։ Սպասում են մինչև այդ հավաստագիրը բերի, հավաստագիրը բերում է, կարող է կոնկրետ այդ ֆիրմայինը չէ։ Ամեն անգամ այսպես ժամկետի խնդիր է լինում, դրա համար են մեր քայլերն ուշանում ու ամեն տեղ կարող է տարբեր դեղերի խնդիր լինի․ մի տեղ կարող է խոլեստերինի դեղի մատակարարումը լավ լինի, մեկ այլ դեղամիջոցի խնդիր լինի»,- նշեց նա։

Նա տեղեկացրեց, որ այդ կազմակերպությունը 40-ից ավելի լոտ է շահել։

«Հիմա պետք է լուծենք պայմանագիրը, նոր տենդեր անենք։ Նոր տենդեր անելն էլ ժամանակատար է, կարող  է մասնակցի մեկ այլ անունով մի կազմակերպություն ու հաղթի ու էլի նույն ձև վարվի։ Գումարը կա, արված է պրոցեսը ու մատակարարման խնդիր է»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ կա՞ պատասխանատվության ենթարկելու որևէ մեխանիզմ, նա ասաց․ «Սև ցուցակ են ընկնում։ Երբ հիմնարկն ընկնում է սև ցուցակ, այդքանով պատկան մարմիններն իրենց գործն անում են։ Մի բան պետք է մտածենք, քննարկենք, հասկանանք՝ ինչ կարող ենք անել, մեզ համար էլ է դա ամենամեծ անհանգստացնող հարցը»,- ասաց Գեբելյանը։

Tert.am-ին հաջողվեց պարզել, որ մատակարարումը ոչ պատշաճ իրականացնող ընկերությունը «ԱԳԱՍՏ» ՍՊԸ-ն է։ Կապ ենք հաստատել ընկերության հետ, հարցրել՝ ինչումն է խնդիրը, որ դեղորայքի մատակարարումը պատշաճ չեն իրականացնում։ Զանգին պատասխանած աշխատակիցը նշեց, որ իրավասու չէ պատասխանել հարցերի և մեզ հետ կապ կհաստատեն։ Ընկերությունից այդպես էլ կապ չեն հաստատել մեզ հետ։ Կապ հաստատելու դեպքում կներկայացնենք նաև ընկերության պարզաբանումը։

Tert.am

լրահոս

Փոխկապակցված նորություններ