Ադրբեջանի կողմից հունիսի 21-ին ՀՀ-ին փոխանցված զինծառայողների մասունքները նույնականացվել են | Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել | Վաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ | Օրբանը Զելենսկիին առաջարկել է հրադադար սահմանել և գնալ բանակցությունների | Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև | Մարդիկ հասկանում են թե ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել. Սրբազան | Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը | Եղանակը՝ առաջիկա օրերին | Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում. օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են | Ողբերգական վթար՝ «Չայնիիում». «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին, կան 1 զnh, 3 վիրավnր | Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ | Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների | Պետպատվերով պետությունից ու քաղաքացուց գումար են գանձել. ՊՎԾ բացահայտումները | Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու բացառիկ հնարավորություն կա․ Բլինկեն | Նոր Սահմանադրության ընդունումն ու ԱԺ ընտրությունները պետք չէ համատեղել. Նիկոլ Փաշինյան | Իրական Հայաստանը, այդ թվում՝ հենց արդարության ստանդարտի մասին է. Փաշինյանը՝ գլխավոր դատախազությունում | Սահմանազատման հանձնաժողովները նախագծով են փոխանակվել․ փոխվարչապետի գրասենյակ | Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ալիև | ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի․ Նիկոլ Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի շնորհիվ՝ Շիրակի մարզի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնը նոր խաղահրապարակ ունի (տեսանյութ) |

Բայդենը չի պատրաստվում լքել ընտրապայքարը. ինչու բանավեճը մեծացրեց Թրամփի շանսերն ու ինչ է կանխատեսվում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է Դեմոկրատական կուսակցության դոնորներին, որ կարող է հաղթել իր հանրապետական մրցակցին նոյեմբերի ընտրություններում, չնայած իր թեկնածության վերաբերյալ մտահոգություններին, որոնք ուժեղացել են հունիսի 27-ին Դոնալդ Թրամփի հետ բանավեճի վատ արդյունքների հետևանքով:

Նախագահը, ով 82 տարեկան է, մասնակցել է մի քանի դրամահավաք միջոցառումների Նյու Յորքում և Նյու Ջերսիում: Բացի դրամահավաքից, Ջո Բայդենը փորձում էր փոխել պատկերացումները CNN-ի նախագահական բանավեճի երեկոյին տեղի ունեցածի վերաբերյալ։

Ելույթ ունենալով միջոցառումներից մեկում՝ Բայդենը խոստովանել է. «Ես լավագույն երեկոն չունեցա, բայց ոչ էլ Թրամփը»և հավելել.

«Ես ձեզ խոստանում եմ, որ մենք հաղթելու ենք այս ընտրություններում»:

Այնուհետև ԱՄՆ նախագահն ասել է, որ հասկանում է բանավեճից հետո դեմոկրատներին պատած կասկածները, սակայն կոչ է արել չդադարեցնել պայքարը։

Իրականում, բանավեճը Բայդենի համար իսկապես վատ ընթացք է ունեցել: Ամբողջ ընթացքում նա այնքան անորոշ տեսք է ունեցել, որ բանավեճից անմիջապես հետո լիբերալ մեկնաբաններն ու քաղաքական ստրատեգները մեկը մյուսի հետևից սկսել են կոչ անել նրա քաղաքական թիմին այլ թեկնածու առաջադրել։ Ոմանց կարծիքով, եթե Բայդենը չհրաժարվի երկրորդ ժամկետի համար պայքարից, դա կարող է նշանակել Դոնալդ Թրամփի գրեթե անխուսափելի հաղթանակ։

BBC-ի հետ զրույցում Ներկայացուցիչների պալատի նախկին դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ Բայդենի բանավեճի ելույթը «շատ լավ չէր», իսկ նրա նախկին կապի տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը դա անվանել է «շատ հիասթափեցնող»:

Բայդենի թիմը չի հերքել, որ բանավեճը չի անցել այնպես, ինչպես իրենք էին ակնկալում, սակայն վստահեցրել են, որ նա իր տեղը չի զիջի այլ թեկնածուի։

Ինչպես վստահեցրել է նախընտրական շտաբի ղեկավար Ջենիֆեր Օ՛Մելի Դիլոնը, դատելով բանավեճից հետո անցկացված հարցումներից, «ընտրողների կարծիքը չի փոխվել»։

«Սա առաջին դեպքը չէ, երբ ԶԼՄ-ների ուռճացված գնահատականները ժամանակավորապես տապալում են վարկանիշները», – ասել է նա:

Իսկ նախկին նախագահ և Ջո Բայդենի մտերիմ ընկեր Բարաք Օբաման սոցիալական ցանցերում գրել է, որ «երբեմն վատ բանավեճեր էլ են լինում»։

«Այս ընտրությունները ընտրություն են այն մարդու միջև, ով իր կյանքն անցկացրել է հասարակ մարդկանց համար պայքարելով և այն մարդու միջև, ով մտածում է միայն իր մասին»,- գրել է Օբաման:

Բանավեճից ժամեր անց Թրամփը կողմնակիցներին հայտարարել է, թե տեղի ունեցածը համարում է «մեծ հաղթանակ» իր ընտրարշավի համար:

«Ջո Բայդենի խնդիրը նրա տարիքը չէ: Նա բացահայտ ապաշնորհ է»,- ասել է 78-ամյա Թրամփը, որը բանավեճին չափազանց ինքնավստահ և գիտակ է ներկայացել ու խոսքով մի քանի անգամ «տապալել» Բայդենին:

Համաձայն Data for Progress-ի՝ լիբերալ ուղղվածություն ունեցող կազմակերպության հարցման՝ բանավեճը դիտած կամ կարդացած հավանական ընտրողների 62%-ը կարծում է, որ Թրամփը հաղթել է: Հարցվածների միայն 30%-ն է ասել, որ Բայդենը կհաղթի։

Մինչև այլ հարցումների արդյունքների ի հայտ գալը, հաջորդ քայլով դրամահավաքը կարող է վկայել Ջո Բայդենի աջակցության հաստատուն լինելու կամ դրա կորստի մասին:

Հունիսի 27-ի երեկոյան տեղի ունեցած բանավեճից մինչև ուրբաթ գիշերը հանգանակվել է 27 միլիոն դոլար, ասել է նախընտրական արշավի նախագահ Ջենիֆեր Օ’Մելի Դիլոնը. սա վատ ցուցանիշ չէ, բայց նաև այն չէ, ինչ սպասվում էր:

Բայդենի թուլությունը երկիրը վտանգի տակ է դրել, գրում է NYT-ը։ Գործող նախագահը չի կարողանում տապալել Թրամփին, Ամերիկան ունի վերջին հնարավորությունը, սակայն դեմոկրատների ողբերգությունն այն է, որ դրա իրականացումը զգալի ուժ կպահանջի։

Թերթը գրում է, որ նախագահ Բայդենը բազմիցս և իրավացիորեն գալիք նախագահական ընտրություններն անվանել է պայքար ամերիկյան ժողովրդավարության ապագայի համար։ Շատերն են կարծում, որ Թրամփը ապացուցել է, որ լուրջ սպառնալիք է ժողովրդավարության համար՝ անկանխատեսելի և եսասեր անձնավորություն, որն արժանի չէ հանրության վստահությանը։

Միաժամանակ, Բայդենն էլ չի կարողացել ցույց տալ, որ  ինքն ամենալավ թեկնածուն է բռնակալության սպառնալիքը դիմակայելու և այն տապալելու համար: Նա բավարար չափով չի հիմնավորել,  թե ինչու ամերիկացիներն այս տարի էլ պետք է քվեարկեն իր օգտին:

Որոշ քաղաքագիտական աղբյուրներ էլ կարծում են, որ Բայդենը նույն մարդը չէ, ինչ եղել է 4 տարի առաջ. այժմ վատթարացել է նրա առողջական վիճակը, ավելացել՝ աշխարհին ու երկրին պատուհասած մարտահրավերները: Բայդենի լավագույն պայքարը կլինի թեկնածությունն իրենց շարքերից մեկ ուրիշի փոխանցելը՝ թիկունքում թողնելով իր ամուր աջակցությունը:

Եթե ընտրողները պետք է ընտրեն Թրամփի և Բայդենի միջև, ապա գործող նախագահը, ըստ առկա իրավիճակների վերլուծության, քիչ շանսեր ունի վերընտրվելու: Միացյալ Նահանգներին ավելի ուժեղ խաղացող է պետք հանրապետականների ենթադրյալ թեկնածուի դեմ: Դեմոկրատական կուսակցության նոր թեկնածուի առաջադրումը մրցավազքի վերջում դժվար որոշում կլինի, բայց այն կլինի մտածված ու կշռադատված քայլ:

Հարկ է հավելել, որ հենց Բայդենն է Թրամփին բանավեճի մարտահրավեր նետել ։ Նա սահմանել է բանավեճի կանոնները և պնդել, որ այն անցկացվի մի քանի ամիս շուտ, քան նախորդ ընտրություններում: Ճշմարտությունը, սակայն, հիմա այն է, որ Բայդենը պետք է խոստովանի՝ ձախողել է իր իսկ առաջ քաշած փորձությունը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ