Բայդենը չի պատրաստվում լքել ընտրապայքարը. ինչու բանավեճը մեծացրեց Թրամփի շանսերն ու ինչ է կանխատեսվում | Պայթյուն Թուրքիայի ռեստորաններից մեկում. 4 մարդ մահացել է, 35-ը՝ վիրավորում ստացել | 1 զոհ, 4 վիրավոր․ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել է 3 մեքենա | Մենք ոչինչ չենք կարողացել այնպես անել, որ մեր հայրենիքը, մեր Արցախ աշխարհը հայերով շնչի. Բագրատ Սրբազան | Աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի. Սերբիայի նախագահ | Էրդողանը եկող շաբաթ կայցելի օկուպացված Շուշի | Սերժ Սարգսյան. պայքար և արարում (տեսանյութ) | Վայոց ձորում ՎԱԶ 2115-ը մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր | Ավանեսյանը հրաման է ստորագրել «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի վերաբերյալ | Գագիկ Ծառուկյանը Օլիմպավանում հյուրընկալել է գրեփլինգ մարզաձևի ներկայացուցիչներին | Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով | Միրզոյանը և Բորելը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ | Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում | Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում 40 մարդ է զոհվել, 224-ը՝ վիրավորվել | Մեր գերեզմանոցն է անցել անգան թշնամուն. կապանցի (տեսանյութ) | «Կամազը» կողաշրջվել է. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցնում Սաիդ Ջալիլից | Արարատ Միրզոյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հրվ․ Կովկասում | Բագրատ Սրբազանը հանդիպում է Ներքին Հանդի բնակիչներին | Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակ |

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը՝ Սանկտ Պետերբուրգում մասնակցել է միջազգային համաժողովին

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը՝ Դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական կարգադրիչ Դմիտրի Արիստովի հրավերով, հունիսի 26-28-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Պետերբուրգյան 12-րդ միջազգային իրավաբանական համաժողովին։

Համաժողովի շրջանակում, ըստ օրակարգի, ոլորտի մասնագետների հետ «բաց երկխոսություններ» ձևաչափով մի շարք քննարկումներից բացի, Արսեն Մնացականյանն ու Դմիտրի Արիստովն առանձին հանդիպում են ունեցել։ Քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում` 11.04.2024թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի առանցքային ուղղությունները: Գործակցության նոր ուղիների ստեղծման և ընդլայնման նպատակով գործընկեր կառույցների ղեկավարները ստորագրել են երկու կառույցների 2024-2025 թթ․ համագործակցության ծրագիրը, որի դրույթները բխում են դեռևս ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ Դատական պրիստավների դաշնային ծառայության միջև 2019 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում ստորագրված համագործակցության հուշագրից։

լրահոս

Փոխկապակցված նորություններ