ԵՄ-ում գովաբանել են Հայաստանին «Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացի» համար

ԵՄ խորհրդի նիստից առաջ այսօր աշխատանքային նախաճաշ է տեղի ունեցել ՀՀ արտգործնախարար Արատ Միրզոյանի հետ։ Դրա մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ​​ներկայացուցչությունը։

«ԵՄ նախարարները գովաբանել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը և ՀՀ ներկա կառավարության ձեռնարկած բարեփոխումների ջանքերը։

Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանի կարողություններին՝ հակազդելու համար հիբրիդային և կիբերգործունեությանը և ապատեղեկատվության տարածմանը, որը Ռուսաստանը կօգտագործի առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու համար»,- նշել է ներկայացուցչությունը։

Լրահոս

Տեսանյութեր