Lratvutyun.am

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Իսրայելի հետ հրադադարի գործարքին | Հայաստանում անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերակագնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ | Բանկային համակարգի շահույթը առաջին եռամսյակում 19%-ով աճել է | Հայաստանը Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է | Ըմբշամարտի վարկանիշային մրցաշար․ Հրայր Ալիխանյանը և Լյովա Գևորգյանը հաղթեցին մեկնարկում | Դայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ | Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն | «Բարնլին» պարտվեց «Տոտենհեմին» և դուրս մնաց Պրեմիեր լիգայից | ԱՄՆ-ն որոշակի զենք էր պատրաստել Ուկրաինայի համար․ Օսթին | Իսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհեր | Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին | Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը | Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) | «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում | Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում | Արմավիրի մարզում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամ | Թբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան | ՊՆ-ն հերքել է լուրերն այն մասին, որ «Մուրացանի» զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին | Փակվել է Սպիտակ-Երևան ճանապարհը․ անհնազանդության գործողոթյուններ՝ Շիրակում և Լոռիում | Բրազիլիայի հարավում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 136-ի անհայտ կորածների թիվը 141 է |

Վերանորոգվում է ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի եկեղեցին. գյուղի առօրյան ու խնդիրները

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ համայնքում վերանորոգվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Վերանորոգվում է ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի եկեղեցին. գյուղի առօրյան ու խնդիրները
Վերանորոգվում է ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի եկեղեցին. գյուղի առօրյան ու խնդիրները:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ եկեղեցին վերանորոգվում է Արցախի հերոս, ՊԲ գնդապետ Կարեն Ջալավյանի հովանավորությամբ։ Համայնքապետը նշել է, որ գյուղի պատմությունը սկիզբ է առնում 13-14-րդ դարերից։

Նրա խոսքով՝ ԱՀ կառավարության ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական հանձնախմբի համաֆինանսավորմամբ՝ կառուցվել, կահավորվել և 2015 թվականին շահագործման է հանձնվել համայնքային կենտրոնը, որի շնորհիվ լուծվեց գյուղապետարանի, մշակույթի տան և բուժկետի խնդիրը, համայնքն ունեցավ նաև 250 տեղանոց հանդիսությունների սրահ։
Ստեղծված իրավիճակն անհանգստացնող է. Շոշով ադրբեջանական շարասյունն անցնում է գյուղամիջյան այն ճանապարհով, որով անցնում են նաև բնակիչները …
«Համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ և հայ համայնքի միջոցներով 2004 թվականին կառուցվել է դպրոց, որտեղ սովորում է 101 աշակերտ։ Ունենք նաև նորակառույց մանկապարտեզ։ 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունների հետևանքով վնասվել են գյուղի դպրոցի և մանկապարտեզի շենքերը, որոնք պետության կողմից արդեն վերանորոգվել են»,-մանրամասնել է նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ պատերազմից հետո տեղահանված տասը ընտանիք է բնակեցվել համայնքում։

«Մինչև 44-օրյա պատերազմը համայնքն ուներ 2876 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի 75 տոկոսը բռնազավթվել է թշնամու կողմից: Այդ պատճառով գյուղացիների մեծ մասը դադարել է գյուղատնտեսությամբ զբաղվել։ Մեր ունեցած հողատարածքներն էլ գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ և, անվտանգությունից ելնելով, չեն մշակվում։ Ունենք արոտավայրերի խնդիր, որի պատճառով տուժել է անասնապահությունը։ Այնուամենայնիվ, կան տնտեսություններ, որոնք, դեռ շարունակում են զբաղվել անասնապահությամբ»,-ասել է Է. Աբրահամյանը։

Նրա տեղեկացմամբ՝ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից համայնքում 27 ջերմատուն է կառուցվել, ինչը փոքր-ինչ լուծում է տվել զբաղվածության խնդրին: Առկա է նոր ջերմատների կառուցման պահանջարկ։ Գյուղում զբաղվում են նաև մեղվաբուծությամբ: Մոտ 75 մեղվաընտանիք ունեն։

Համայնքապետի հավաստմամբ՝ բերքի իրացման խնդիր չկա:

Շոշի բնակիչներն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ, էլեկտրաէներգիայով, բնական գազով։

Գյուղում գործում են երկու մթերային և ալյուրի խանութներ, հացի փուռ, գեղեցկության սրահ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ