Lratvutyun.am

Վերանորոգվում է ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի եկեղեցին. գյուղի առօրյան ու խնդիրները

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ համայնքում վերանորոգվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Վերանորոգվում է ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի եկեղեցին. գյուղի առօրյան ու խնդիրները Վերանորոգվում է ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի եկեղեցին. գյուղի առօրյան ու խնդիրները:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ եկեղեցին վերանորոգվում է Արցախի հերոս, ՊԲ գնդապետ […]

Եթե գաղտնիք չի, մոտավոր ինչքա՞ն եկամուտ ունեք. Փաշինյանը Դեղձուտ համայնքում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել իր՝ մարզային այցելությունից և կից գրառում կխտարել. «Առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացանք մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցեցինք գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին»,-գրել է նա:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է «Ռուսական գրքի տուն»

Երևան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է «Ռուսական գրքի տուն»: Նրան դիմավորել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը, որը ներկայացրել է մինչ այս պահը «Ռուսական գրքի տան» կողմից կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը: Այցի շրջանակներում Ռուսաստանի ԱԳ նախարարը ծանոթացել է «Ռուսական գրքի տուն» բազմաֆունկցիոնալ մշակութային եւ սոցիալական կենտրոնի գործունեությանը:

Արարատի մարզի մի խումբ բնակիչներ փորձեցին թույլ չտալ Փաշինյանին մուտք գործել մարզ, ոստիկանները բերման ենթարկեցին նրանց

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Մարզի մի խումբ բնակիչները փորձել են թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մտնել մարզ՝ հայտաարելով, որ Փաշինյանը իրավունք չունի համայնքներ գնալու։ Կարճ ժամանակ անց ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացներին։

Նոյեմբերի 9–ի փաստաթուղթը շատ վատն է, եթե այդ փաստաթուղթն ամբողջությամբ բացահայտեն, ապա չեմ կարծում, որ Հայաստանի ղեկավարը կկարողանա մտնել իր տուն. Մովսես Հակոբյան

Մինչև խաղաղության պայմանագիր չլինի, ոչ մի դելիմիտացիա–դեմարկացիա չի լինելու, աշխարհում այդպես է։ Այս մասին Tert.am-ի տաղավարում՝ «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Անդրադառնալով ՊՆ նախագծին, համաձայն որի՝ բարեփոխումներ են արվում և փոփոխություն է կատարվում նաև գլխավոր շտաբի պետի պաշտոնի վերաբերյալ, Մովսես Հակոբյանն ասաց, որ այդտեղ դրական և […]

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակի գրասենյակը՝ նշելով, որ այցի նպատակն է ընդգծելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության հաստատման գործում: «Նշելով բոլոր երեք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը […]

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, […]

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքն այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար. Կարեն Անդրեասյան

Վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3 000 000 դրամի չափով: Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի Ֆեյսբուքի էջում: «Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքն այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի […]

Չեխիայի ոստիկանությունը 60 միլիոն եվրո արժողությամբ կես տոննա կոկաին է հայտնաբերել

Չեխիայի երկու քաղաքների սուպերմարկետների աշխատակիցները ուրբաթ օրը կես տոննա կոկաին են հայտնաբերել բանանի տուփերում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Չեխիայի ոստիկանությունը։ «Այսօր կեսօրից հետո Յիչին և Ռիխնով-Նադ-Կնեժնոու քաղաքների սուպերմարկետների աշխատակիցները բանանի տուփերում կոկաինով փաթեթներ են հայտնաբերել: Քրեագետները պարզել են, որ նմանատիպ «ապրանք» հասել է նաև Չեխիայի այլ հատվածներ»,- ասվում է հաղորդագրությունում: Կոկաինի արժեքը […]

Աշխարհում վատագույն գաղափարն էր. Ջեյ Լոն՝ Շակիրայի հետ ելույթ ունենալու մասին

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ուղղակի կատաղել է, երբ տեղեկացել է, որ «Սուպերբոուլ»-ի՝ Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղի ընդմիջման շոուին պետք է ելույթ ունենա մեկ այլ հայտնի երգչուհու՝ Շակիրայի հետ: Ջոյ Լոյին առհասարակ դուրս չի եկել այն հանգամանքը, որ ինքը պետք է բեմը կիսի Շակիրայի հետ: Խոսքը 2020-ի փետրվարին տեղի ունեցած միջոցառման մասին է, որի վերաբերյալ […]

Չելսին պատրաստ է 10 մլն եվրո աշխատավարձ առաջարկել սենեգալցի ֆուտբոլիստին

«Չելսին» պատրաստ է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին առաջարկել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, գրում է armsport.am-ը՝ La Gazzetta dello Sport-ին հղումով։ 30-ամյա խաղացողը հաջորդ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Նեապոլից՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին։ «Նապոլին» առաջարկել է Կուլիբալիին երկարաձգել պայմանագիրը, սակայն՝ կրճատված աշխատավարձով։ Այս տարբերակը չի գոհացրել աֆրիկացի […]